ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ՄԻԵԴ-Ն ԱՐԴԱՐԱՑՆԻ ԹՈՒՐՔ ԳՈՐԾՉԻՆ…»

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ՄԻԵԴ-Ն ԱՐԴԱՐԱՑՆԻ ԹՈՒՐՔ ԳՈՐԾՉԻՆ…»

 

Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2005 թ-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում հայտարարել էր, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները միջազգային հանրության կողմից տարածվող կեղծիքներ են»:

1995 թ-ին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքը կիրառվում է նաև Հայոց ցեղասպանության հերքման առնչությամբ, որի առաջին «զոհը» դարձավ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը։ 2007 թ-ի մարտի 9-ին շվեյցարական դատարանը նրան մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության համար՝ 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը հերքող նրա հրապարակային հայտարարությունների համար: Լոզանի դատարանը թուրք կուսակցապետի նկատմամբ սահմանեց 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաև 3 հազար շվեյցարական ֆրանկի կամ 2500 դոլարի տուգանք: Փերինչեքը, վկայակոչելով խոսքի ազատությունը, դիմել էր ՄԻԵԴ, որն էլ այժմ բավարարել է նրա հայցը՝ համարելով, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Շվեյցարիան մտադիր է դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքի գործը Մեծ պալատի կողմից վերանայելու պահանջով: «Իրավունքի» հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ասաց, որ  Հայաստանը որպես երրորդ կողմ մասնակցում  է  այս դատավարությանը:  Թուրքագետին անհանգստացնում է այն, որ սկսվել է վտանգավոր դատական մի  գործընթաց: «Եթե  հանկարծ ՄԻԵԴ-ն արդարացնի Փերինչեքին եւ համարի, որ Հայոց ցեղասպանության  ժխտումը խոսքի ազատության շրջանակներում է, ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանը մեծ հարված կստանա»,- եզրափակեց թուրքագետը:

 

 

Սոնա Դավթյան


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում