ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ԵԽԽՎ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ՞ ԳԱ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ԵԽԽՎ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ՞ ԳԱ
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը» վերնագրով զեկույց պատրաստող ԵԽԽՎ պաշտոնյան, ադրբեջանամետ Ռոբերտ Ուոլթերի այցը Արցախ արգելվում է: «Իրավունքն» այսօր ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից պարզեց` հնարավո՞ր է ԼՂՀ-ը պաշտոնապես խնդրանքով դիմի ՀՀ ԱԳՆ-ին Ռոբերտ Ուոլթերի մուտքը նաեւ Հայաստան արգելելու համար: «Կարծում եմ դրա կարիքը չկա, քանի որ Ռոբերտ Ուոլթերը Հայաստան չի էլ գա: Իմաստ էլ չունի, որ նման վերնագրով զեկույց պատրաստող ԵԽԽՎ պաշտոնյան ժամանի ՀՀ-ը»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Սոնա Դավթյան

