ՄԻԵԴ-Ի ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԵՂՅԱ՞Լ ԿՀԱՄԱՐՎԻ

Արխիվ 12-16

ՄԻԵԴ-Ի ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹԸ  ՉԵՂՅԱ՞Լ ԿՀԱՄԱՐՎԻ

 

Սերժ Սարգսյանը այսօր ստորագրած հրամանագրով հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը: Տվյալ  մրցույթում հաղթող են ճանաչվել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը: «Իրավունքն» այսօր ՀՀ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանից  պարզեց  ՄԻԵԴ-ում  դատավորի պաշտոնին հավակնող թեկնածուն ինչ չափանիշներով է ընտրվում: Էդմոն Մարուքյանը դժվարացավ չափանիշների մասին խոսել, բայց ասաց, որ երեք թեկնածուներից յուրաքանչյուրն էլ  կարող է զբաղեցնել ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի աթոռը:

Մարուքյանը հիշեցրեց. ՄԻԵԴ-ում  դատավորին ընտրում են ԵԽԽՎ-ի պատգամավորները: Թե նրանք ում կընտրեն, ցույց կտա ժամանակը:  «Հայաստանից ներկայացված երեք թեկնածուներն էլ  փորձառու, արժանի մարդիկ են, որոնց հետ  առիթ եմ ունեցել մասնագիտական առումով շփվելու»- ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանից պարզեցինք ում  կցանկանար տեսնել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում: «Ես երաշխավորագիր եմ ներկայացրել  Արայիկ Ղազարյանի համար այդ մրցույթում մասնակցելու: Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է»:

Մարուքյանը հիշեցրեց, որ մրցույթի ընթացքում եղել են որոշ խախտումներ, որոնց մասին  ինքը տեղեկացել է լրատվամիջոցներից: «Չի բացառվում, որ թեկնածությունները հետ ուղարկվեն, նորից  մրցույթ հայտարարվի, եթե ապացուցվեն, որ խախտումների մասին  հայտարարություններն իրականությանը համապատասխանում են»,- եզրափակեց  պատգամավորը:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում