ՀԱԿ-Ի ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ ՄԱՍ 4. ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ
Արխիվ 12-16ՀԱԿ-Ի ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ
ՄԱՍ 4. ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայ ազգը հաճախ է հպարտացել իր այն զավակներով, ովքեր հանուն իրենց հայրենիքի և ազգի պատրաստ են եղել նույնիսկ սեփական կյանքը զոհաբերել: Նման մարդկանց օրինակով սերունդներ են դաստիարակվում, նոր սերնդի մեջ ամրապնդվում է հայրենասիրական ոգին: Բայց պատկերացրեք, որ կա նաև հակառակ երևույթը. հայ ազգը, ի զարմանս մեզ, ունի նաև զավակներ, ովքեր նույնպես պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը, միայն թե ոչ հանուն հայրենիքի, այլ հանուն այդ հայրենիքին չծառայելու:
Խոսքը 22-ամյա ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Ղազարյանի մասին է, ով «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի որդին է: Ինչպես պարզվում է, զորակոչից խուսափելու դեպքի առթիվ ոստիկանությունում Ս.Ղազարյանի հանդեպ հարուցվել է քրեական գործ, սակայն նույն թվականի հոկտեմբեր ամսին նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժին, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սուր դեղորայքային թունավորում (դիմեդրոլ): Բնական է, որ մեր ընդդիմադիր առաջամարտիկն այդքան մեծ քանակությամբ դիմեդրոլը պատահական չէր խմել, այլ միտումնավոր` ենթաքրաբար կյանքին վերջ տալու նպատակով, քանի որ անհայրենիք այս տեսակի համար մահը գերադասելի է հայրենիքին ծառայելուց: Ի դեպ, «Արմենիա» բժշկական կենտրոնի սեփականատերն է Սարգիս Ղազարյանի կուսակից, ՀԱԿԿ վարչության անդամ Գրիգորի Գրիգորյանը:
Դրանից հետո` 2010 և 2011 թվականներին, Սարգիս Ղազարյանը ստացիոնար հետազոտում է անցել «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի կլինիկայում, որի ընթացքում Ղազարյանի մոտ ախտորոշվել է սուիցիդալ վարք և ՊՆ Կետրոնական բժշկական հանձնաժողովի 2011թ. որոշմամբ նրան տրվել է տարկետում` 3 տարի ժամկետով:
Ահա և հերթական «գժի թղթով» ման եկող «արդարության առաջամարտիկը», ում համար կյանքի գերագույն նպատակը ԼՏՊ-ին ծառայելն է՝ առանց կարևորելու, թե որ երկրի շահերն է սպասարկում: Կարևորը, որ իր երկրինը չէ, քանի որ Սարգիս Ղազարյանն էլ շատ այլ «Լևոնի վկաների» նման ատում է իր երկիրը: Ասում ենք` ատում է, որովհետև միայն մեծ ատելությունը կարող էր մարդուն մղել ինքնասպանության փորձերի՝ հանուն իր երկրի սահմանը չպաշտպանելու: Իսկ «գժի թղթով» ման գալը, ինչպես արդեն հասկացաք, ՀԱԿ ակտիվիստների շրջանում հարգված երևույթ է:
Հոդվածի հաջորդ մասում կանդրադառնանք ՀԱԿ-ի ակտիվիստ, դասալիք Սահակ Մուրադյանին:
«ՀՀՇ-ՀԱԿ իրական դեմքը» ֆեյսբուքյան էջ
Շարունակելի...

