ՀԱԿ-Ի ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ ՄԱՍ 3. ԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արխիվ 12-16ՀԱԿ-Ի ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ
ՄԱՍ 3. ԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Գյադաներն այս երկրում չպետք է տեղ ունենան», - հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ պատգամավոր, քաղաքական գործչին ոչ վայել իր կեցվածքով, հայհոյախառն արտահայտություններով և «մեծ-մեծ» խոսելով արդեն հայտնի դարձած Արամ Մանուկյանը: Իսկ ովքե՞ր են իրականում այդ «գյադաները»: Թե ում նկատի ունի Արամ Մանուկյանը, այլ հարց է և այդքան էլ կարևոր չէ, քանի որ վերջինս իր գործունեությամբ վաղուց է ապացուցել, որ իր «ճաշակը» և ընկալումները ոչ միայն խեղաթյուրված են և իրականությունից հեռու, այլև բավականին ցածր են՝ հենց «գյադայական» մակարդակի:
Իսկ իրականում «գյադա» կատեգորիայի մեջ կարող է մտնել անիմաստ ապրող, իր հայրենիքին ու հանրությանը ոչնչով պիտանի չլինող, այլ միայն «ոտատակ ընկնող», սադրանքներով ու խուլիգանություններով զբաղվող, անիմաստ աղմուկներ բարձրացնող մեկը: Այո, մարդ որքա՞ն պետք է ատի իր հայրենիքը, որ չխնայի իր բոլոր միջոցները` այդ հայրենիքի հանդեպ իր պարտքը չկատարելու համար: Խոսքը հենց Արամ Մանուկյանի որդու՝ ՀԱԿԿ «Երիտասարդական կոնգրես» միության կառավարման խորհրդի անդամ Արեն Մանուկյանի մասին է, ով իր բազմաթիվ երիտասարդ կուսակիցների պես ՀՀ Զինված ուժերում չի ծառայել: Արամ Մանուկյանն այդ հարցը լուծել է դեռևս 2004թ. և իր որդին` Արեն Մանուկյանը կրծքավանդակի հիվանդության ախտորոշմամբ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:
Ինչպես տեսնում եք՝ «պտուղը ծառից հեռու չի ընկնում» սկզբունքը հիմնականում գործում է, դասալիքությունն ու հայրենիքի հանդեպ ատելությունն էլ սերնդեսերունդ է փոխանցվում: Տրամաբանական է, որ որդու գործերը այսքան արագ կերպով միայն հայրը կարող էր դասավորել, որ միանգամից որդուն բանակից ազատեն՝ ձևակերպելով «կրծքավանդակի հիվանդություն»: Այսինքն, հայրենասիրական ճառեր ասելուն զուգընթաց ՀԱԿ պատգամավորը նույնիսկ չամաչելով այն բանից, որ կրում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի անուն-ազգանունը, իր որդուն դաստիարակեց որպես ապազգային մարդ և դարձրեց դասալիք: Ինչ վերաբերում է «կրծքավանդակի հիվանդությանը», ապա նայելով Արեն Մանուկյանի պահվածքին հանրահավաքների և ակցիաների ժամանակ՝ դժվար չէ հասկանալը, որ ոչ մի լուրջ հիվանդություն էլ գոյություն ունենալ չի կարող, քանի որ լուրջ առողջական խնդիրներ ունեցող մարդը չէր կարող այդքան ուժ ու եռանդ ունենար՝ սադրիչ և խուլիգանական գործողություններ իրականացնելու և մշտապես աղմուկ բարձրացնելու համար:
Ահա և պատկերացրեցինք, թե ովքեր են իրականում «գյադաները», և միանգամայն ճիշտ է ասում Արամ Մանուկյանը, որ «գյադաներն այս երկրում չպետք է տեղ ունենան»: Այո, չպետք է տեղ ունենան, հատկապես ինքը և իր որդին:
Հոդվածի հաջորդ մասում կանդրադառնանք ՀԱԿ-ի մեկ այլ ակտիվիստ, դասալիք Սարգիս Ղազարյանին:
«ՀՀՇ-ՀԱԿ իրական դեմքը» ֆեյսբուքյան էջ
Շարունակելի...

