ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԸ  ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ


ՀՀ մշակույթի  եւ Բելառուսի Հանրապետության  մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրվեց  «2014-2017 թթ. Մշակութային համագործակցության մասին» ծրագիր: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ Բելառուսի մշակույթի նախարար ԲՈՐԻՍ ՍՎԵՏԼՈՎԸ:

Ստորագրված ծրագրի 12 կետերը վերեբերվում են մշակույթի բոլոր ոլորտներին: Ըստ ծրագրի` երկու կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն կինեմատոգրաֆիայի, գրադարանային եւ թանգարանային գործի, երաժշտարվեստի, թատերարվեստի, ժամանակակից արվեստի բնագավառում համագործակցության զարգացման համար, ինչպես նաեւ կխրախուսեն եւ կաջակցեն Հայաստանի եւ Բելառուսի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսների փոխանակմանը: Կփոխանակեն տեղեկատվություն պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանության, վերականգման, օգտագործման եւ տարածման ոլորտում:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարեւորելով համաձայնագրի ստորագրումը փաստեց.«Մշակութային ոլորտում  համագործակցությունը շատ կարեւոր է երկու երկրների համար: Ստորագրված համաձայնագիրը վերաբերվում է մշակութային բոլոր ոլորտներին: Բելառուսի հետ մեր նախկին համագործակցությունը ցույց է տվել, որ այն շատ արդյունավետ է»,-նշեց Հասմիկ Պողոսյանը:

Բելառուսի մշակույթի նախարարի խոսքով` Հայաստանի հետ մշակույթի ոլորտում  իրենց բարեկամական եւ գործնական հարաբերությունները ունեն երկար տարիների պատմություն.«Ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ Հայաստանում,Բելառուսում  ճանաչում եմ շատ հայ տաղանդավոր մարդկանց: Ստորագրված ծրագրի շրջանակներում մեր մշակութային համագործակցությունն էլ ավելի կսերտացնենք»,-ընդգծեց Բորիս Սվետլովը եւ ավելացրեց, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրենք կկազմակերպօեն բազմաթիվ միջոցառումներ, կլինեն ցուցահանդեսներ, ֆիլմեր ցուցադրություններ եւ այդ  բոլորը Հայաստանում:

Ըստ ծրագրի կողմերը կխրախուսեն իրենց երկրների գրադարանների միջև ուղիղ կապերի հաստատումը. կնպաստեն Բելառուսի ազգային գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի մասնագետների միջև անմիջական համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակմանը: Միջոցներ կձեռնարկեն երկու երկրների թանգարանների հավաքածուներից ցուցահանդեսներ կազմակերպելու համար, կխրախուսեն և կնպաստեն Բելառուսի և Հայաստանի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսների փոխանակմանը: Տեղեկատվություն կփոխանակեն պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման և պրոպագանդման ոլորտում:
Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակության այցի շրջանակներում Հայաստանում կանցկացվի նաեւ Բելառուսի մշակույթի օրեր: Բացման հանդիսավո արարողությոնը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին` Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ հանդես կգա Բելառուսի պարի պետական անսամբլը եւ «Չիստի գոլոս» վոկալ համույթը: Հովհ. Թումանյանի թանգարանում կբացվի նաեւ Բելառուսի  ժամանակակից արվեստի կենտրոնի գրաֆիկայի լուսանկարչական ցուցահանդեսը: Հոկտեմբերի 18-ին ստեղծագործական պատվիրակությունը (Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը) ելույթ կունենա Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Այցի ընթացքում նախատեսվում է բելառուսական պատվիրակության այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մ. Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», «Զվարթնոց» և «Գառնի» պատմա-մշակութային արգելոց թանգարաններ, ինչպես նաև Գեղարդի վանական համալիր և տեսարժան այլ վայրեր:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում