«ԹԵՂԻՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԴԻՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ». ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Արխիվ 12-16«ԹԵՂԻՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԴԻՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ». ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

«Իրավունքի» խմբագրություն էին այսօր դիմել քաղաքացիներ, ում անհագստացնում է մայրաքաղաքում տնկված թեղի ծառատեսակները:«Թեղիներն աղետ են մեր քաղաքի համար: Հենց տերեւները կանաչում են, մժեղները դրանց վրայից անպակաս են»,- ասաց քաղաքացիները:
Նրա խոսքով` թեղիների կողքով
անցնելիս, հատկապես ամռանը,
բզեզները թափվում են անցորդների գլխին:
Մեր զրուցակիցների կարծիքով` քաղաքապետարանը պետք է միջոցներ ձեռնարկի եւաստիճանաբար հատի այդ ծառերը:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը,«Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ քաղաքացու դժգոհությունն ինչ-որ չափով ճիշտ է.«Թեղի ծառատեսակների կյանքի տեւողությունը հիսուն տարի է, բայց Երեւանում տնկված թեղիների տարիքը վաթսունն անց է»:
Արդեն մի քանի տարի է` քաղաքապետարանն իրականացնում է թեղի ծառատեսակների խորը էտում. «Նորացվում է սաղարթը, ավելանում է ծառի դիմադրողականությունը, որի շնորհիվ թեղիները հիվանդությունների նկատմամբ ավելի կայուն են դառնում»:
Ավետ Մարտիրոսյանի խոսքով` հնարավոր չէ բոլոր թեղիները միանգամից հատել: «Մի շրջան եղավ, երբ սկսեցինք թեղիները խորը էտել: Ժողովուրդը սկսեց բողոքել`ասելով, որ վայրենի կերպով էտում են ծառերը: Մենք բացատրեցինք, որ թեղիներն ու բարդիները քաղաքային միջավայրի ծառեր չեն, դրանք աստիճանաբար պետք է վերացնել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը եւ հավելեց. «Ձեզ դիմած քաղաքացինները թող հանգիստ լինեն, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է»:
Սոնա Դավթյան

