«ԷԴ «ՀԱՅԱՍԻՆ» ԻՍԿԱԿԱՆ ՉԱՐԻՔ Է»
Արխիվ 12-16«ԷԴ «ՀԱՅԱՍԻՆ» ԻՍԿԱԿԱՆ ՉԱՐԻՔ Է»
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչները շարունակում են բարձրաձայնել արդեն քանի ամիս է իրենց հուզող, բայց այդպես էլ որեւէ լուծման չարժանացած` «Հայասի գրուպ»-ի` գյուղին, մասնավորապես Շաղվարտ գետին վնաս հասցնելու խնդրի մասին: iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում Ոսկեվազի բնակիչները խնդրի վերաբերյալ խոսելիս հայտնեցին հետեւյալը.«Էդ «Հայասին» իսկական չարիք է ոսկեվազցիների համար: Այսօր «Հայասիի» պատճառով Շաղվարտ գետը աղտոտված է: Գետում սպանվում են ձկները, նույնիսկ գորտերը չեն ապրոմ, էլ չեմ ասում, որ անասնուններ էդ գետի ջուրը չեն խմում: Մարդ չի կարում գյուղ հյուր հրավիրի`մի ահավոր, անտանելի գարշահոտ է գյուղով մեկ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հ. Գ. «Հայասի գրուպի» գյուղին հասցված վնասի, ինչպես նաեւ այլ ուշագրավ մանրամասներ կարդացեք «Իրավունքի» առաջիկա համարում:

