17 - 23 հոկտեմբեր
Արխիվ 12-1617 - 23 հոկտեմբեր
ԽՈՅ- Այս շաբաթ դուք կզգաք հանգամանքների եւ մարդկանց դիմադրությունը, որը ձեզ ուժասպառ կանի: Շրջապատին դուք կթվաք հոգնած եւ դանդաղաշարժ մարդ: Չորեքշաբթի օրը ձեր աշխատունակությունն ամբողովին կախված կլինի ձեր ներքին վիճակից: Այդ օրը ձեր տրամադրությունը նորմալ կլինի, առողջ կլինեք հոգով եւ մարմնով:
ՑՈՒԼ- Վերջին ժամանակներս շատերի անձնական կյանքը եւ փոխհարաբերությունները դարձել են այն գլխավոր գործոնը, որը վկայում է լիարժեք կյանքի մասին: Օրինակ, փոխվում են հարաբերությունները ղեկավարության կամ աշխատակիցների հետ: Արդեն երեքշաբթի պարզ կլինի, թե ինչ նոր կենսական շահեր եւ նպատակներ կընտրեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին կամ հովանավորեք որեւէ մեկին, կամ ձեզ համար գտեք հովանավոր: Կարիերայի բնագավառում ամեն ինչ կայուն, բայց եւ ձանձրալի, ուստի երեքշաբթի եւ չորեքշաբթի վերլուծեք օրվա իրադարձությունները, որոշեք, թե որ կողմից է փչում քամին: Պահպանեք առողջությունը:
ԽԵՑԳԵՏԻՆ- Դուք կանգնած եք մասնագիտական որակավորման ճանապարհին, որի վերջում կստանաք պաշտոնի բարձրացում: Աշխատանքն ավելի շատ է կապված արտերկրի, իրավաբանական ծառայությունների եւ գովազդի հետ: Երեքշաբթի իրադրությունը կփոխվի, բայց մանրուք թվացող երեւույթները, ի վերջո, կդառնան շատ կարեւոր:
ԱՌՅՈՒԾ- Ամեն ինչ խոսում է այն մասին, որ կլինեն դրական փոփոխություններ: Ավելի հաջող եւ կարեւոր որոշումների կայացման օրեր են հինգշաբթին եւ ուրբաթը: Եթե կազմակերպված եք եւ վճռական, ամեն ինչ լավ կընթանա: Կարող եք հաջողություն ակնկալել ռոմանտիկ հարաբերություններում:
ԿՈՒՅՍ- Պահպանեք առողջությունը, քանի որ այս շաբաթ ձեր օրգանիզմը չափազանց զգայուն կլինի: Կիրակի օրը վատ ինքնզգացողություն կունենաք, եւ չի բացառվում վիճաբանությունը հարեւանների կամ հարազատներից մեկի հետ: Աշխատեք շատ քմահաճ չլինել:
ԿՇԵՌՔ- Ավելի շատ կբերի նրանց բախտը, ովքեր ցանկանում են ավտոմեքենա ձեռք բերել, բայց իրենց ավելի լավ կզգան նրանք, ովքեր սիրային հանդիպում կունենան: Դուք կփորձեք ազատվել պարտավորությունների կապանքներից, որը ձեզ օգուտ կբերի: Խուսափեք կասկածելի ֆինանսական նախագծերից: Կփնտրեք ռոմանտիկ արկածներ:
ԿԱՐԻՃ- Այս շաբաթ ի հայտ կգա եկամուտի կամ ծախսի նոր աղբյուր, որը կապված է ձեր զվարճանքի հետ: Ուշադիր եղեք երեքշաբթի օրը կատարվող իրադարձությունների նկատմամբ. դրանք կպարզեն իրադրությունը, եւ իսկապես մոտակա շաբաթների եւ ամիսների ընթացքում շատերը կբարելավեն իրենց կենսամակարդակը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Այս շաբաթ շատ բան կախված կլինի ձերնախաձեռնություններից, ընդունակություններից եւ բնավորությունից: Ձգտեք մեծ բարձունքների, բայց հաշվի առեք ձեր ուժերը: Երեքշաբթի, չորեքշաբթի եւ հինգշաբթի ստիպված կլինեք զբաղվել ընտանեկան հարցերով:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Աշխատեք երբեմն միայնակ լինել, քննարկել իրադարձությունները եւ հիշել անցյալը: Հաջողություններ կարող են ունենալ ֆինանսների հետ առնչվող մարդիկ: Այս շաբաթ բարդ կլինի պահպանել հավասարակշռությունը, ինչպես նաեւ լավ հարաբերությունները կոլեկտիվում:
ՋՐՀՈՍ- Այժմ դուք ավելի շատ թիմային խաղացող եք, քաննախկինում էիք, եւ այդպես կլինի մինչեւ եկող տարվա ավարտը: Դուք այս շաբաթ կդիմեք համարձակ քայլերի, կխուսափեք առօրյա ձանձրալի աշխատանքից: Պատրաստ եղեք ընդլայնել ձերգործունեության դաշտը, եղեք ավելի ակտիվ, եւ ձեր առջեւ կբացվեն նոր հեռանկարներ: Դա կզգաք արդեն երկուշաբթի:
ՁԿՆԵՐ- Ձեր առջեւ դրեք ամենաանհաղթահարելի բարձունքները նվաճելու նպատակ: Դուք կարող եք հաջողություն ակնկալել գործունեության այն բնագավառներում, որտեղ կարող եք նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը, լինել առաջնորդ եւ միաժամանակ ստեղծագործող անձնավորություն: Արագորեն աճում է պատվասիրությունը, իսկ դա բարձունքներ նվաճելու հզոր շարժիչ է:

