«ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆՔ»
Արխիվ 12-16«ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆՔ»
«Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ես Ձեզ ավելին ասեմ, երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է: Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման խնդրի լուծման նպատակով առողջապահության նախարարության եւ միջազգային փորձագետներն ուսումնասիրումեն այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հ. Գ. Թեմայի մասին առավել մանրամասն կարդացեք «իրավունքի» առաջիկա տպագիր համարում

