ՇԱԼԱՆԴԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՇԱԼԱՆԴԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիայի ընտրանու դեմ խաղից առաջ այն տպավորությունն էր, որ մեր հավաքականը, զրկված լինելով հիմնական կազմի մի շարք առանցքային ֆուտբոլիստներից, այն աստիճան լուրջ խնդիրների առաջ էր կանգնել, որ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին, պատկերավոր ասած, մնում էր միայն անձամբ դուրս գալ խաղադաշտ: Բայց այդ հանդիպումը մեր հավաքականը չհաղթեց միայն չխփված 11 մետրանոցի պատճառով, ինչը մեկ բան է նշանակում. թիմը ոչ-ոքի խաղաց, սակայն մարզիչը տարավ փայլուն հաղթանակ:
Եվ ահա, եթե մինչ այս հանդիպումը Բեռնար Շալանդի շատ գործողություններ քննադատության ալիք էին բարձրացնում, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի էջերում կարելի էր տեսնել անգամ Շալանդի հրաժարականը պահանջող գրառումներ, ապա սերբերի դեմ երեւանյան խաղից հետո պատկերը փոքր-ինչ փոխվեց: Ավելինª սկսում է գերիշխող դառնալ այն մոտեցումը, որ Շալանդը, անգամ կիսակազմ թիմի հետ, աշխատում է միայն հաղթանակի համար:

Եվ անգամ Ֆրանսիայի հավաքականի հետ անհաջող ընկերական հանդիպումն այդ տրամադրությունների վրա քիչ է ազդել, հաշվի առնելով, որ անգամ լիարժեք կազմով մեր հավաքականը դեռ հեռու է ֆրանսիացիների հետ ռեալ մրցակցությունից:
Առաջին եւ կարեւոր "քննությունը" շվեյցարացի մասնագետը հանձնեց գրեթե գերազանց: Առավել եւս, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ասել էր, որ Հայաստանի հավաքականն արժանի էր հաղթել սերբերին, իսկ արդեն Հայաստան- Ֆրանսիա խաղից հետո նա ավելացրել էր. "Հայերը կարող են հաղթահարել Եվրո-2016-ի որակավորման փուլը: Ճիշտ է, խմբում կան ուժեղ թիմերª Սերբիա, Պորտուգալիա, բայց Հայաստանի հավաքականի հնարավորությունները տեսանելի են: Բազմիցս ասել եմ, որ խմբում դասավորությունը սեղմ է լինելու: Դուք կարող եք հաղթահարել դա":
Իսկ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի "Բորուսիայի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախնական երկու անհաջող խաղերից հետո էլ վստահ է Ազգային ընտրանու եւ Բեռնար Շալանդի հաջողության վրա. "Մեր թիմի առաջընթացը սկսվեց 3 տարի առաջ: Փորձում ենք առաջ շարժվել քայլ առ քայլ: Բոլորովին վերջերս մեզ հաջողվեց հաղթել Դանիայի, Չեխիայի եւ Բուլղարիայի հավաքականներին: Իհարկեª մեր թիմին երբեմն խանգարում է բարձր մակարդակում խաղալու փորձի պակասը: Մեր ֆուտբոլիստներն աստիճանաբար տեղափոխվում են արտասահմանյան ակումբներ: Վստահ եմ, որ մոտ ապագայում եվրոպական լավագույն առաջնություններում հանդես կգան ավելի շատ հայեր: Հայաստանի հավաքականն ունի պոտենցիալ, որպեսզի առնվազն երրորդ տեղը գրավի Եվրո-2016-ի ընտրական խմբում: Դա մեծ հաջողություն կլինի մեզ համար: Բեռնար Շալանդը շատ փորձառու մասնագետ է, ում գլխավորությամբ մեր հավաքականը կառաջադիմի ավելի արագ":

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում