ՄԻ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՄª "ՕԳՆԵՆՔ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ"

Արխիվ 12-16

ՄԻ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՄª
"ՕԳՆԵՆՔ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ"


2014-ի հոկտեմբերի 14-ի ՀՀՈ կոլեգիայի նիստում Վլադիմիր Գասպարյանը զգուշացրեց, որ 2015թ. համակարգը համալրվելու է "բանիմաց ու դրան ձգտող մարդկանցով": Մինչդեռ...
Նոր Նորքում կա մի ավտոտնակ: Այն կառուցվել էր շուրջ 30 տարի առաջ եւ ունի իր տերը: Պարզապես, դեռ չի սեփականաշնորհվել: "Սեփականաշնորհման", այն էª վարչական շրջանի ղեկավարության թողտվությամբ եւ զարտուղի ճանապարհներով ավտոտնակը յուրացնելու գործընթաց էր 2013-ին սկսել ամուսնական մի զույգ: Շրջանի ղեկավարության գյամերը քիչ թե շատ հաջողվեց քաշել, սակայն խարդախ զույգը խելքի չեկավ եւ դիմեց իր մյուս հովանավորինª վարչական շրջանի ոստիկանությանը: Ձեռագիրը նույնն էր, ինչ անցած դարի 37 թվականներին` սուտ մատնություն. ավտոտնակի փաստացի տիրոջը մեղադրեցին գողության մեջ:
Ոստիկանությունը, չկարողանալով հիմնավորել գողության փաստը, ստանձնեց մատնիչ զույգին պատասխանատվությունից ազատելու խնդիրը: Քննիչ Ս. Հովսեփյանը սկզբից որոշեց չհարուցել քրեական գործ: Չստացվեց. դատարանի կիսատ-պռատ որոշմամբ` դատախազությանը պարտադրվեց գործ հարուցելª սուտ մատնության հոդվածով: Քննիչը, սակայն, հրաժարվեց տուժող ճանաչել այն անձին, ում նկատմամբ կատարվել էր սուտ մատնությունը. քննիչը, դատախազությունը, առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները այն համոզմունքին էին, որ ոստիկանության բաժին "հրավիրված" եւ գողություն կատարելու սուտ մեղադրանքով բացատրություններ տալու պարտադրված անձին ոչ մի վնաս, այդ թվում նաեւª բարոյական, չի պատճառվել...
Ընթերցողը գլխի ընկավ, թե ինչու ակներեւ տուժած անձը տուժող չէր ճանաչվել պաշտոնապես: Հարցն այն էր, որ քրեական գործով տուժողը իրավունք ունի ներկայացնել ապացույցներ: Քննիչ Հովսեփյանը եւ մատնիչների մյուս հովանավորները գիտեին, թե ինչպիսի ապացույցներ էին ներկայացվելու, որ այդ ապացույցները փաստելու էին ոչ միայն սուտ մատնությունը, այլեւ իրենցª գործի վարույթի ընթացքում կատարված հանցավոր գործողությունները: Իսկ այսպես, վկայի կարգավիճակում պահվող անձը որեւէ վտանգ չի ներկայացնում: Հետեւաբարª քրեական գործը կարելի է կարճել...
Տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, դատախազության, դատարանների աշխատանքի նման ոճով կարգին երկիր կառուցելն անհնարին է...
Վերադառնանք, սակայն, Կոլեգիայի նիստում ՀՀ ոստիկանապետի հայտարարությանը, որը ինքըª գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանը որակել էր որպես "վերջին զանգ" իր ենթականերին: Խոստովանեմ, որ այդ հայտարարությունը ես արժանահավատ համարել չեմ կարող, քանի որ հենց ՀՀ ոստիկանապետի ստորագրությամբ փաստվել էª "ոստիկանության մայոր Սերգեյ Հովսեփյանը ղեկավարության կողմից բնութագրվում է դրական":  
Ո՞վ էր կասկածում...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում