"Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՆԿԸ ԵՎ Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՈՒԶԵՑԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՎՈՎ ՏԻՐԱՆԱԼ ԻՄ ՈՒՆԵՑՎԱԾՔԻՆ"

Արխիվ 12-16

"Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՆԿԸ ԵՎ Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՈՒԶԵՑԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՎՈՎ ՏԻՐԱՆԱԼ ԻՄ ՈՒՆԵՑՎԱԾՔԻՆ"

Աղմկահարույց օֆշորային սկանդալի հետեւանքով հայտնի գործարար, այժմ ունեզրկման շեմին հայտնված Փայլակ Հայրապետյանը օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի հետ առերեսումներից հետո բաց նամակ է հղել "Ամերիա" բանկի խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդանյանին: Բանն այն է, որ գործարարը առերեսումներից հետո ավելորդ անգամ համոզվել է, որ օֆշորային սկանդալում հենց "Ամերիա" բանկն է մեծ դերակատարում ունեցել: Նամակում գործարարը դիմելով Ռուբեն Վարդանյանին` մասնավորապես նշում է.
-Հարգելի պարոն Վարդանյան: Ուզում եմ կրկին անգամ դիմել Ձեզ` ներկայացնելով Ձեր իսկ խորհրդի նախագահ եղած ժամանակ "Ամերիա" բանկում իմ նկատմամբ կատարվածը` փաստերով.
1. 6000 դոլար վճարվել է Աշոտ Սուքիասյանի կողմից Ձեր բանկին կից ձեռնարկությանը` բիզնես ծրագիր կազմելու համար, որը հաստատում է Աշոտ Սուքիասյանը եւ վճարված գումարը:
2. Մենք չգիտենք, թե ինչ փաստաթղթի հիման վրա է կազմվել այդ բիզնես ծրագիրը: Բիզնես ծրագրում գրված է, որ Աշոտ Սուքիասյանին է պատկանում Սիերա Լիոնեյում գտնվող հանքը (որը իրականում գոյություն չունի), կա հազար տոննա ոսկի եւ  9600000 կարատ ադամանդների հումք` տասը մետր խորության վրա:
3. Եթե փաստացի գոյություն ունեին այս տվյալներըª Ձեր բանկը կարո՞ղ էր այդ փաստաթղթերը գրավ վերցնել եւ ցանկացած քանակությամբ վարկ տրամադրել:
4. Դուք պարզ տեսնում եք, որ բանկը եւ Աշոտ Սուքիասյանը ի սկզբանե մտածված ձեւով ուզեցել են ապօրինի ձեւով տիրանալ իմ ունեցվածքին:
5. Բացի վերոհիշյալիցª բիզնես ծրագրում նախատեսված էր, որպեսզի գումարները ուղղորդվեին Հարավաֆրիկյան հանրապետությունª երկու հատ ոսկու լվացման սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնց արժեքը պիտի կազմեր չորս միլիոն դոլար:
Հինգ միլիոն դոլար պետք է փոխանցվեր Ճապոնիա` բուլդոզեր, էքսկավատոր, ամբարձիչ մեքենաներ ձեռք բերելու համար: Սակայն ոչ Հարավային Աֆրիկա, ոչ էլ Ճապոնիա ոչ մի կոպեկ չի փոխանցվել:
6. Տասը անգամ Աշոտ Սուքիասյանը գումար է ստացել եւ բոլոր տասն անգամները գրանցվել է հանքի ամրացման համար:
7. Այդ տասն անգամ ստացած գումարները, որը կազմում է տասը միլիոն յոթ հարյուր հազար դոլար, փոխանցվել Կիպրոսի օֆշորային գոտի` երեք ձեռնարկությունների վրա, որոնց հիմնադիրներն են` Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը: Այս գումարներից հինգ միլիոն երկու հարյուր հազարը վերադարձվել է "Ամերիա" բանկին եւ կանխիկացվել է:
Դուք տեսնում եք, որ վերը նշված բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Սուքիասյանը եւ բանկը համատեղ հափշտակել են իմ ամբողջ ունեցվածքը:
Իմ խնդրանքն է Ձեզանից.
Հարգելով Ձեր բարձր իմիջըª խնդրում եմ հաշվի առնեք իմ չորս տարիների բարոյական եւ տնտեսական տույժը, որը ես գնահատում եմ քսանհինգ միլիոն դոլար եւ վերադարձնել իմ սեփականությունը:

Հարգանքներով`                              
ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում