"ԵԹԵ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՌՎԻª ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻՑ ՉԵՆ ԲՈՂՈՔԻ"

Արխիվ 12-16

"ԵԹԵ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՌՎԻª
ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻՑ ՉԵՆ ԲՈՂՈՔԻ"


Ըստ մասնագետներիª Հայաստանում սպառողական ոլորտում շատ խնդիրներն ու աղաղակող խախտումները գալիս են նրանից, որ գոյություն ունի օրենսդրական բաց: Կամ եթե օրենքը լիակատար է, ապա այն չի կիրառվում սպառողական շուկայում: Օրենսդրական բացթողման եւ համապատասխան մարմիների ոչ լիարժեք աշխատանքի հետեւանք է այն, որ այսօր շուկայում վաճառվող շատ ապրանքատեսակների վրա նշված չէ ո՛չ բաղադրությունը, ո՛չ պիտանելիության ժամկետը:
Այս առնչությամբ "Իրավունքը" արդեն  անդրադարձել է խանութներում աղցանները, այլ կիսապատրաստ եւ լրիվ պատրաստ ճաշատեսակները առանց  պիտանելիության ժամկետի եւ բաղադրության մասին որեւէ նշման վաճառելու փաստին: Եվ ահա մեզ դիմած մի շարք սպառողներ հիշեցրին, որ կան նույն կերպ վաճառվող սննդամթերքի այլ տեսակներ եւս: Խոսքն այս դեպքում ոչ միայն սուպերմարկետներում, այլ նաեւ մասնագիտացված կամ արտադրամասերին կից խանութներում վաճառվող տորթերի, "հատով" այլ թխվածքների մասին է: Դրանք եւս հաճախ վաճառքի են հանվումª սպառողների մոտ ձեւավորելով այն տպավորությունը, թե հենց նոր են արտադրամասից բերել խանութ: Սակայն դրանում համոզվել, գոնե մեզ, ոչ մի կերպ չհաջողվեցª հենց այդ նպատակով` նման մասնագիտացված խանութներից մեկն այցելության ժամանակ:  Ավելին. որեւէ կերպ հնարավոր չէր հասկանալ, թե դրանք պատրաստելիս` ինչ բաղադրիչներ են օգտագործել: Ու մինչեւիսկ աշխատակիցներին մանրամասն հարցուփորձ անելուց հետո միայն ընդհանուր գծերով էր հնարավոր պատկերացում կազմել, թե ինչ են հրամցնում սպառողին:
"Իրազեկ եւ պաշտպանված սպառող" ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով` այս խառնաշփոթ իրավիճակի պատճառը թույլ վերահսկողությունն է. "Յուրաքանչյուր ապրանք պարտադիր պետք է ունենա պիտանելիության եւ արտադրության ժամկետ, պահպանման հատուկ պայմանններ` անկախ այն հանգամանքից, թե տվյալ ապրանքը պատրաստվում է տեղո՞ւմ, թե գործարաններում: Եթե չկա այդ ամենըª պետք է նման ապրանքների իրացումը կասեցնել, տանել լաբորատոր փորձաքննության, հարկ եղած դեպքումª ոչնչացնել ողջ խմբաքանակը, որպեսզի տնտեսվարողնեը հասկական, որ նման գործելաոճ ունենալը անհետեւանք չի կարող մնալ: Երբ տնտեսվարողը հասկանում է, որ իր գործողությունները վերահսկողությունից դուրս են,  նա անկասկած գնում է նման քայլերի":
Ըստ Բ. Պիպոյանիª սպառողների շահերով զբաղվող հասարակական կազմակերպությունները եւ լրատվամիջոցները այս հարցում կատարում են իրենց հիմնական գործառույթները` ապահովում են սպառողների տեղեկացված լինելու իրավունքը: Իսկ մյուս գործառույթներն արդեն պետք է իրականցվեն պետական ապարատի միջոցով, որի "աշխատանքը" կարելի է տեսնել` ընդամենը մեկ անգամ խանութներում շրջելով: Բ. Պիպոյանն այդքան էլ համաձայն չէ այն կարծիքներին, թե բոլոր խնդիրները կապված են օրենսդրական բացթողումների հետ. "Թող պատշաճ վերահսկողություն իրականացնեն շուկայում, եթե արդյունքը չերեւաց, այդ ժամանակ էլ պետք է վերանայել օրենքը: Օրենքը ամբողջությամբ կիրառման մեջ դնելով` մենք կարող ենք արդյունքը տեսնել, հետեւաբար` օրենքը կիրառության մեջ դնելով` բացթողումներից չեն բողոքի",- ավելացրեց պարոն Պիպոյանը:
Հարց էª օրենքի բացթողման հետեւանքո՞վ, թե՞ թույլ վերահսկողության պատճառով են տուժում սպառողները, սակայն փաստ է, որ տնտեսվարողները եւ համապատասխան մարմինները ձեռք ձեռքի տված ոտնահարում են սպառողի իրավունքները: Բայց ամեն դեպքում նկատենք, որ առանց համապատասխան մակնշման ապրանքների վաճառքը միանշանակ օրենքն արգելում է: Սակայն քանի-քանի օրինակներ թվարկենք, երբ առանց անգամ պահպանման ժամկետների սնունդն են համատարած, բոլորի աչքի առաջ վաճառում, եւ ոչ մի արձագանք:
Իսկ թե սպառողական շուկաների խնդիրները որքանով կշտկվեն, այս հարցերով պետական պատասխանատու կառույցիª Սննդի անվտանգության պետական ծառայության նոր պետի նշանակումից հետո, Բ. Պիպոյանը նշեց, որ չի ցանկանում առայժմ գնահատականներ տալ. այդ գնահատականները կլինեն այն ժամանակ, երբ նորանշանակ պետը կատարի որոշակի գործողություններ. "Առաջիկայում հնարավոր է լսենք գեղեցիկ տեքստեր, իսկ թե որքանով դրանք կյանքի կկոչվեն` դժվարանում եմ պատասխանել",- ասաց Պիպոյանը:
Ի դեպ, սննդի հետ կապված այս  խնդրով փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաեւ Սննդի անվտանգության պետական ծառայությունից, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում