ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ


Թե ինչ պատճառով են այս օրերին Թուրքիայում քրդերը զանգվածային միջոցառումների դիմել, անգամ Արեւմուտքում են բացահայտորեն խոսում: Անմիջապես թուրքական սահմանների հարեւանությամբ տեղի է ունենում սիրիական քրդերի ցեղասպանություն, իսկ Թուրքիան, որը ոչ միայն այդ ամենի հիմքերին մոտ է կանգնած, մի կողմից ոչ մի քայլ չի անում դրա դեմ, մյուս կողմից էլª անգամ թուրքաբնակ քրդերին է արգելում օգնության հասնել իրենց հայրենակիցներին: Արդյունքը քրդերի զանգվածային բողոքներն է Թուրքիայում: Բայց ահա Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին միանգամայն այլ պատճառ է գտել: Ըստ նրա, այդ բողոքները ոչ թե քրդերն են անում, այլ քրդացած հայերը. "Թուրքիայում ցույցերի դուրս եկած քրդերը "թաքնված" հայերն են, ովքեր 1915 թվականին ջարդերից խուսափելու համար մուսուլման են ձեւացել": Ասել, թե սա միամտություն է, կամ թուրքական մայրաքաղաքի ղեկավարն ինքնագլուխ նման բաներ կասեր, սխալ կլիներ: Մինչդեռ հայաստանյան քաղաքագետներն արդեն չեն էլ զարմանում նման բաներից.
ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ասաց.
- Թուրքական քաղաքական մտածողության մեջ վաղուց արմատացած է այն գաղափարը, որ Թուրքիայում տեղի ունեցող բոլոր բացասական երեւույթների ետեւում կանգնած են հայերը` լինեն բացահայտ, թաքնված, քրիստոնյա, թե մուսուլման: Սա այդ երկրի քաղաքական մտածողության դրսեւորումն է, նման մեղադրանքներ հայերին ներկայացնում էին ե՛ւ 1980-ական թվականներին, ե՛ւ 90-ականներին: Հատկապես քրդական հուզումների հետ կապված` Թուրքիայում միշտ ղեկավարները հայտարարել են, որ դրանք քրդեր չեն, այլ քրդացած հայերը, ովքեր փորձում են երկիրը քանդել ներսից եւ ստեղծել մեծ Հայաստան: Այս մտածելակերպը թուրքական հասարակության հիվանդություններից մեկն է, որը ցայտուն դրսեւորվում է նաեւ քաղաքական գործիչների մոտ: Իսկ Անկարայի քաղաքապետի վերջին հայտարարությունը լրացնում է այս շարքը եւ ցույց տալիս, որ նշված հիվանդությունը դեռեւս շարունակում է տարածված մնալ թուրք քաղաքական գործիչների մեջ: Հակահայ քաղաքականությունը լայն տարածված է նրանց շրջանում, եւ դրանք ունենում են նաեւ անտրամաբանական դրսեւորումներ, ինչպիսին որ Մելիհ Գյոքչեքի հայտարարությունն է:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ փաստեց.
- Թուրքիան իր ինքնության հաստատման հենց սկզբից էլ աչքի է ընկել հայատյաց քաղաքականությամբ: Արեւմտյան Հայաստանի ուրվականը Թուրքիային հանգիստ չի տալիս, քանի որ նրա կատարած ոճիրը շատ ծանր է: Թուրքիան ունի հիվանդագին երեւակայություն, նրան բուժվել է պետք: Եթե Անկարայի քաղաքապետը կարծում է, թե իբրեւ հայերն են ցույցեր անում, ուրեմն` լավ են անում. հայ ժողովուրդը Թուրքիայի հանդեպ բոլոր իրավունքներն ունի: Սակայն բոլորի համար էլ պարզ է, որ այդ ամենն անհեթեթություն է, որովհետեւ թուրքերն իրենք էլ են լավ հասկանում, որ Արեւմտյան Հայաստանում հայ չեն թողել, որոնք կարողանային նման բան անել: Իհարկեª Թուրքիան  վախենում է քրդական խնդրի սրումից, այդ պատճառով էլ պայքարում է նրանց դեմ: Սակայն արմենոֆոբիան Թուրքիայի արյան մեջ է, որը պատճառ է հանդիսանում նման հայտարարությունների:
Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ մեկնաբանեց.
- Թուրքիայի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ քրդական համայնքը բավականին հզոր է, եւ նրա հետ առճակատումը բավականին մեծ վտանգներ է պարունակում` թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության համար: Այս ամենի հետեւանքով էլ, Թուրքիայի կառավարությունը կամ հատվածաբար, կամ գլոբալ որոշում է կայացրել, այսպես ասաց` արտաքին թշնամու եւ արտաքին գործոնի խաղաքարտը օգտագործել եւ քարոզչությունը հիմնել մեծ գաղափարների վրա: Այսինքն` որպես քաղաքականության հիմք, նրանք տեսնում են ոչ թե կոշտ հակամարտությունը, քանի որ նկատել են, որ այդ տարբերակը տարիներ շարունակ արդյունավետ միջոցով չճ, այլ քարոզչական տարբեր միջոցներով ուշադրության շեղումը: Իմ կարծիքովª Անկարայի քաղաքապետի արած հայտարարության հիմքում ընկած է հենց այս գաղափարը: Բոլորս էլ հասկանում ենք, որ Թուրքիայում ապրող հայերը նման ռեսուրսներ չունեն, որով կարողանային հակամարտություն ձեւավորել, իսկ քրդերը կարող են անել եւ ամեն ինչ առաջ տանել:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է սոցհարցում` պարզելու համար, թե Թուրքիայում ցույցերի կազմակերպման մեջ  "թաքնված" հայերին մեղադրելով, ինչ է ակնկալում Թուրքիան քրդերից:
1. Սա քրդերին համոզելու փորձ է, թե իրականում սա ձեր պայքարը չէ, ձեզ խաղալիք են սարքել- 47%:
2. Այս կերպ փորձ է արվում քրդական համայնքը տարանջատել- 26%:
3. Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին այս քարոզչությամբ փորձում են ցույց տել, թե այն ժամանակ էլ են հայերը "խառնել" Թուրքիան եւ դրա համար նրանց տարհանել են- 21%:
4. Դժվարանում ենք պատասխանել- 6%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում