ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՐԳԵՐԸ ԵՏՄ-Ի ՀԱՐՑՈՎ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՐԳԵՐԸ
ԵՏՄ-Ի ՀԱՐՑՈՎ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ


Երեկ "Առնո Բաբաջանյան" համերգասրահում տեղի ունեցավ "Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները" համաժողովը, որը կազմակերպել է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Որքան էլ որ տարօրինակ էր, պարոն Աբրահամյանը բացակայում էր համաժողովից, եւ ինչպես նշեց ՌՀՄ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը, պարոն Աբրահամյանը չի ներկայացել համաժողովին` ծանր հիվանդ լինելու պատճառով: Ուստի, պարոն Սարգսյանը ընթերցեց եւ ներկայացրեց այն, ինչ պետք է աներ պարոն Աբրահամյանը: Համաժողովին ներկա էր նաեւ "Ինտեգրացիա եւ զարգացում"  վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ, ով "Իրավունքի" այն հարցին, թե ի՞նչ փոխվեց հարավկովկասյան տարածաշրջանում, երբ Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրեց համաձայնագիր ԵՏՄ-ին անդանակցելու, պատասխանեց.
-Ես կարծում եմ, որ Հայաստանը դարձավ ավելի ուժեղ միջազգային տարածաշրջանային գործընթացների սուբյեկտ, մեծացավ նրա դերն ու նշանակությունը եւ այն հանգամանքը, որ մեր հարեւան Ադրբեջանը շատ մեծ անհանգստությամբ ընդունեց այդ լուրը, սա արդեն խոսում է այն մասին, որ սա որոշակի հաջողություն է: Կարծում եմ, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խոստանալու է մեզ տնտեսական եւ այլ օգուտներ, նաեւ, ինչպես կանխատեսում եմ, ռազմաքաղաքական դաշինքի հետագա ամրապնդում` ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի մասնակցությամբ, ինչը եւ մեր դիրքերն է ուժեղացնում: Ես համոզված եմ, որ մեր բոլորի հոգսն ու մտահոգությունն է` դարձնել Հայաստանն այնպիսին, որ նրան հարգեն, նրա հետ հաշվի նստեն, որպեսզի թշնամիները վախենան:
- Ի՞նչ եք կարծում, եռյակի հանրահավաքի մեսիջը արդյո՞ք ուղղված էր նաեւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը:
- Ես ներքին քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ մեկնաբանություններ չեմ կատարում: Ինձ ուրախացրեց այն հանգամանքը, որ Հայաստանի հիմնական քաղաքական բուրգերը` լինեն իշխանության մեջ, թե ընդդիմության մեջ, այս հարցում տարաձայնություններ չունեն: Սա մեր հասարակության ու քաղաքական մտքի հասունության, եւ թույլ տվեք ասել, իմաստության  ցուցանիշն է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում