ՌԴ-Ն ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՐԲԵՄՆԻ ՀԱՐԱՎՍԼԱ՞ՎԻԱ

Արխիվ 12-16

ՌԴ-Ն ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՐԲԵՄՆԻ ՀԱՐԱՎՍԼԱ՞ՎԻԱ


Եվրոպական արժեքների հերթական ցնցող փաստն օրերս հրամցրեց եվրոպական ամենադեմոկրատացված երկրներից մեկըª Նորվեգիան: Այսպեսª օրերս նորվեգական իշխանությունների պատկան օղակները, բառիս բուն իմաստով, "պետականացրել" են այդ երկրում աշխատող, սակայն ՌԴ քաղաքացիներ հանդիսացող ամուսնական զույգի հնգամյա երեխային: Բանն այն է, որ փոքրիկը մանկապարտեզում պատմել է, թե ինչպես է մայրը հեռացրել իր շարժվող կաթնատամը, եւ դա լիուլի բավարար էր, որ, այսպես ասած, "Երեխաների պաշտպանության ծառայության" որոշմամբ` հենց մանկապարտեզից, առանց անգամ ծնողներին տեղյակ պահելու, իրենց երկրի քաղաքացի չհամարվող երեխային հանձնեին այլª խնամակալ ընտանիքի:

"ԿՈՆՉԻՏԱՅԱՑՄԱՆ" ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Իսկ Հայաստանում կա՞ որեւէ ընտանիք, որտեղ ծնողներն իրենց իսկ ձեռքերով չեն հեռացրել երեխաների շարժվող ատամները. հազիվ թե: Դե ուրեմն, մի պահ պատկերացնենք, թե ինչ էր լինելու, եթե իրոք այդ "եվրաարժեքները" մինչեւ վերջ գային հասնեին մեր երկիր: Առավել եւս, որ կոնկրետ նույն Նորվեգիայում սա երեխային ծնողներից խլելու ամենեւին էլ միակ դեպքը չէ. միայն անցած տարվա ընթացքում նման 8 հազար դեպք է արձանագրվել, ընդ որում, ֆիքսվել են նաեւ տրագիկոմեդիայի նմանվող փաստեր: Օրինակª մի դեպքում երեխային վերցրել են այն բանի համար, որ մայրը պահանջել է ճաշից առաջ ձեռքերը լվանալ, իսկ մեկ այլ դեպքում, որ երեխան ճաշել է` առանց լվացվելու: Իսկ իրականությունն այն է, որ եվրոպական շատ երկրներում պետական մեծ գումարներ են հատկացված երեխաների "ճիշտ" դաստիարակության ¥որտեղ առանցքային տեղում է գենդերային թեման¤ եւ այդ նպատակովª "սխալ" դաստիրակության առաջին իսկ կասկածի դեպքում` նրան այլ խնամակալների տալու համար: Ընդ որումª գումարները հատկացվում են "մարդագլխի" հաշվով:
Այսինքնª քանի երեխայի "գազան" ծնողներից կփոխանցեն ուրիշների ¥որոնք նույնպես մեծª ամսական մինչեւ 10-12 հազար եվրոյի կարգի գումար կարող են ստանալ իրենց տուն նման երեխաներ վերցնելու համար, այսինքնª կա խնամակալների մի մեծ բանակ, որոնք, ի վերջո, նաեւ թքած ունեն, թե իրենց վերցրած երեխան "Կոնչիտա" կդառնա, թե` նորմալ մարդ: Եվ, արդյունքում, ինչքան շատ երեխաներ "պետականացնեն", այնքան` շատ փող...
Ուրախանալով, որ այդ "արժեքները" այդպես էլ Հայաստան չեն հասնում, եւ ռուս փոքրիկի հետ պատահածից վրդովվելով հանդերձª ակամա մի հին խոսք է մտքներս գալիս. "Եթե Աստված ցանկանում է մեկին պատժել, նախ խելքից է զրկում": Վստահ լինելով, որ գնալով ավելի ու ավելի հաճախ նկատվող "եվրաարժեքների" նմանօրինակ դրսեւորումները միայն ու միայն աստիճանաբար խելքից զրկվելու տպավորություն են առաջացնում, հիշատակված արտահայտությունից կարող ենք հանգել հետեւության, որ պատիժն էլ շատ չի ուշանա: Չնայածª այս օրերին քիչ չեն փաստերը, որոնք վկայում են, որ եվրոպացիները սկսել են սեփական ձեռքով իրենք իրենց պատժել: Ճիշտ է, անունը դրել են, թե, օրինակ, Ռուսաստանի նկատմամբ են պատժամիջոցներ սահմանել: Սակայն փաստն այն է, որ ռուսական արդյունաբերությունը, որը տարեսկզբին գրեթե զրոյական աճ ուներ, վերջին ամիսներին արդեն մտել է մոտ երկու տոկոսանոց աճի փուլ: Եվ դա այն պարագայում, երբ նավթի համաշխարհային գները գրեթե ամեն օր անկումային ռեկորդներ են գրանցում: Ավելինª ռուսական տնտեսության ամենախոցելի ուղղություններից մեկը համարվող գյուղատնտեսությունում վերջին ամիսներին աճը երկնիշ է, ինչն իր հերթին է ռեկորդային համարվում: Եվ այս ֆոնին միանգամայն մտահոգիչ գործընթացներ են սկսվել եվրոպական տնտեսությոն մի քանի ճյուղերում, ինչը ապագայի հարցում շատ ավելի լուրջ մտավախություններ է առաջ բերել մասնագիտական շրջանակներում:
Մյուս կողմից էլ հասկանալի է, որ այս հակառուսական պատժամիջոցներին Եվրոպան գնաց ոչ այնքան խելքից զրկվելու, որքան ամերիկյան թելադրանքների արդյունքում: Բայց դա էլ շատ բան չի փոխում. մեզ մոտ շատերին երկնային մանանա թվացող այդ  տարաբնույթ "եվրաարժեքները" վերջին տարիներին եվրոպական հասարակության դեռ ողջամիտ մեծամասնության մոտ պարբերաբար բուռն դժգոհությունների տեղիք են տալիս, իսկ հակառուսական պատժամիջոցները, որոնք առաջին հերթին ուղղակիորեն հարվածում են մի շարք ոլորտներ ներկայացնող շարքային եվրոպացիների գրպանին, կարծես թե, աստիճանաբար սկսում են այդ դժգոհությունների արտահայտման հարցում կատալիզատորի դեր խաղալ:

ՌԴ-Ն ՈՒ ԱՄՆ-Ն ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԼԵԶՎԻ


Ամեն դեպքում փաստն այն է, որ թեեւ ՌԴ-ին Եվրոպայից նաեւ Ուկրաինայի միջոցով տարանջատելու ակտիվ գործընթաց է նկատվում, սակայն մյուս կողմից էլ, տեսանելի է ռուսներիª Կենտրոնական Եվրոպայում "ոտատեղ բացելու" գործընթաց: Մասնավորապեսª նման տպավորություն է առաջացնում երեկ տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Սերբիա կատարած այցը: Ընդունելությունը, համենայնդեպսª առաջին հայացքից աննախադեպ ջերմ էր: Սակայն այստեղ կար մեկ ուշագրավ նյուանս. ինչպես հայտնի էª այս օրերին Բելգրադն ամեն քայլափոխի հայտարարում է, որ ինքը չի միացել եւ չի էլ միանալու հակառուսական պատժամիջոցներին: Դրանից հետո տեղի ունեցած Սերբիա-Ալբանիա ֆուտբոլային խաղի սկանդալը, երբ անօդաչու թռչող սարքով խաղադաշտում սկսեցին պտտել, այսպես կոչված, Մեծ Ալբանիայի դրոշը, թերեւս ավելի շուտ Բելգրադին հղված նախազգուշացում էր, թե կարող է եւ երբեմնի Հարավսլավիայի մասնատումը Կոսովոյով էլ չավարտվել ¥առավել եւս, որ կան խոսակցություններ, որ այդ պրովոկացիայի հեղինակը Կոսովոյի վարչապետի եղբայրն էր¤: Եվ, վերջապես, հազիվ թե իր հերթին պատահականություն լիներ, որ այս ամենին զուգահեռ հնչած Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի այն ակնարկը, թե ամերիկյան բանակը "Ահաբեկիչների եւ խռովարարների սպառնալիքների" հետ մեկտեղ` պետք է գործ ունենա "նաեւ  ռեւիզիոնիստական Ռուսաստանի հետ, դրա արդիական եւ ուժեղ բանակի հետ": Այն, որ այս հայտարարությունն ավելի շատ հիստերիայի է նմանվում, կարելի է ենթադրելª հիշելով, որ անգամ "սառը պատերազմի" ամենաթեժ փուլում ամերիկյան զինվորականները գերադասում էին մեծ-մեծ խոսելու փոխարեն` գործ անել: Այս հայտարարությանը Ռուսաստանը, իհարկե, պատասխանեց. Վ. Պուտինը Վաշինգտոնին հիշեցրեց. "Մեր երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս ճգնաժամն առաջինը չէ: Հուսանք, որ գործընկերները գիտակցում են Ռուսաստանին շանտաժի ենթարկելու փորձերի անմտությունը, կհիշեն, թե ինչի է հանգեցնում միջուկային խոշոր գերտերությունների միջեւ հակասությունը` ռազմավարական կայունության համար": Ընդ որում, քանի որ արձագանքը հնչեցվեց սերբիական թերթերից մեկին տված հարցազրույցի միջոցով, դա, կարծում ենք, նաեւ Բելգրադի համար էր մեսիջ, որ հարավսլավական պատերազմի պես մի բան կրկնվելու դեպքում Ռուսաստանն արդեն պասիվ դիտորդի դեր չի զբաղեցնի:
Եվ այս ամենից հետո շատ ավելի թափանցիկ ակնարկի էր նմանվում այն փաստը, որ Բելգրադը Վ. Պուտինին դիմավորեց 30-ամյա ընդմիջումից հետո անցկացված մեծª մոտ 4-5 հազար զինվորականների մասնակցությամբ անցկացված ռազմական շքերթով, որում ներգրավվել էր նաեւ ռուսական ավիացիան:
Թե ռուս-սերբական այս նյուանսներից հետո (որին նախորդեց ոչ պակաս տպավորիչ ռուս-չինական գերբարձր մակարդակի հարաբերությունների ցուցադրությունը) ինչ հեռանկարներ կամ իմաստ է սպասում` Ուկրաինայի միջոցով ՌԴ-ին Եվրոպայից տարանջատելու ծրագրերին, դեռ կտեսնենք: Չնայածª արդեն այսօր Միլանում տեղի ունեցող "Ասիա-Եվրոպա" սպասված համաժողովի շրջանակներում տեղի են ունենալու ուկրաինական թեմայի քննարկումները ՌԴ-ի` Ուկրաինայի եւ եվրոպական առաջատար լիդերների մասնակցությամբ: Ընդ որում, այն տպավորությունն է, որ մի կողմից ռուսական կողմը բավականին ցուցադրական անտարբերությամբ է վերաբերվում այդ հանդիպմանն ու դրա հեռանկարներին, եւ, փոխարենը, միանգամայն լուրջ ակնկալիքների մասին են ակնարկում եվրոպացի գործիչներըª մինչեւ իսկ խոսելով, որ հաջող ընթացքի դեպքում` անմիջապես կսկսեն մտածել հակառուսական պատժամիջոցներից հրաժարվելու մասին: Իսկ արդյունքումª այն տպավորությունն է, որ պարզապես մի փոքրիկ առիթ են փորձում գտնել պատժամիջոցների թեման փակելու համար, թերեւս նաեւ հաշվի առնելով, որ հենց այդ հանգամանքի վրա հիմնվելովª արդեն ոչ միայն սերբերը, այլ նաեւ արեւելաեվրոպական եւ ոչ միայն այլ երկրներ եւս սկսում են գնալով բացահայտորեն խոսել ԵՄ պահանջներին չենթարկվելու գնով անգամ ռուսների հետ տնտեսական կապերը պահպանելու մասին: Առավել եւս, որ արդեն կա նաեւ այն հարցադրումը, թե ինչ տեղի կունենա, եթե ռուս-սերբական ռազմական շքերթը ի վերջո վերածվի ոչ միայն տնտեսական, այլª ռազմական համագործակցության ասենքª Սերբիայումª կենտրոնական Եվրոպայում ռուսական ռազմաբազաների տեսքով: Իսկ ռուսական միջուկային ուժերի մասին Վաշինգտոնին հիշեցնելուց հետոª հարց է, թե Պենտագոնն իր բոլոր ՆԱՏՕ-ական ուժերով ինչքանո՞վ կկարողանա կասենցնել նման զարգացումները:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում