ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

1957-ի այս օրը` հոկտեմբերի 16-ին կյանքից հեռացավ հայ իրականության մեծագույն մտավորական` ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ: Յուրաքանչյուր հայ հիշում է գոնե մեկ հատված Իսահակյանի որեւէ ստեղծագործությունից, շատերը սիրով լսում կամ երգում են երգեր` չիմանալով, որ երգերի խոսքը Իսահակյանինն է: Բայց զարմանալիորեն քչերը գիտեն Ավետիք Իսահակյանի գործունեության մեկ այլ ոլորտը` "Նեմեսիս" գործողության նախապատրաստական աշխատանքներն ու գաղափարական ուղղորդումը: Նա ատրճանակը ձեռքին կատարում էր Սողոմոն Թեհլերյանի "դուբլյորի" դերը, որ, եթե հանկարծ Թեհլերյանի մոտ չստացվի, ինքն անհապաղ գնդակահարի Թալեաթին: Ահա ինչպիսի մտավորականներ ունեինք` որ անվարան, երբ պահը գալիս էր, գրիչը զենքով էին փոխում: Անշուշտ, ցավալի է, որ այսօր շատ դժվար է մեր իրականությունում գտնել այդպիսի մեծություն:
1991-ի այս օրը տեղի ունեցան Հայաստանի առաջին նախագահական ընտրությունները, եւ 83% քվեով ընտրվեց ԼՏՊ-ն: Դա զարմանալիորեն այն դեպքերից է, երբ ժողովուրդը ճակատագրական սխալ է գործում: ԼՏՊ-ի կերպարին շատ ենք անդրադարձել, սակայն զազրելի էին ե՛ւ նրա, ե՛ւ նրա թիմակիցների գործողությունները հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ եւ մերձակայքում: Նախ` լեւոնական կայքը այդ օրը "ճաք տված" պիտակեց բոլոր նրանց, ովքեր մտադիր չեն մասնակցել հանրահավաքին: Իսկ արդեն երեկ ՀԱԿ-ին սպասարկող գրչակներից մեկը ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ համեմատեց ամենահին մասնագիտության ներկայացուցիչ կանանց հետ, այն բանի համար, որ վերջինս "եռյակի" առաջ պահանջ է դրել Ռոբերտ Քոչարյանին ճանաչել հանցագործ եւ վերանայել սեփականաշնորհման արդյունքները: Ընթերցողը, անշուշտ, լավ գիտի վերաբերմունքս տիկին Փոստանջյանի անձին եւ գործունեությանը, բայց տվյալ դեպքում պետք է փաստեմ, որ ամենավերջին անբարոյականի պես են իրենց պահում եւ ամենավերջին անբարոյականն են հենց ՀԱԿ-իստները: Դե, եթե նրանց առաջնորդը իրեն թույլ է տալիս հարթակից այլ կարծիք ունեցողներին "ջղաձգվող" պիտակել, ժողովրդին էլ առաջարկել կուրորեն հետեւել իրենց, ապա զարմանալի չէ, որ ՀԱԿ-ի քարոզչամիջոցներում խրախուսվում է ցանկացած սրիկայություն:
Այս տարվա հոկտեմբերի 16-ը նույնպես նշանավորվեց շատ կարեւոր հրաժարականով: Փոխվարչապետի պաշտոնը լքեց Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ կադրերից մեկը` ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, դրանով խորհրդանշելով քոչարյանիզմի դարաշրջանի ավարտը: Սակայն գնալիս` նա մի զարմանալի միտք արտահայտեց. "Ես իրոք բավարարվածության մեծ զգացումով եմ հեռանում եւ հուսով եմ, որ իմ գիտելիքներն ու ընդունակությունները նույնպես շարունակելու եմ ծառայեցնել մեր ընդհանուր գործին": Հարց է ծագում` ում "ընդհանուր գործին", խոսքը պետությա՞ն մասին է, թե, այնուամենայնիվ, քոչարյանական կլանի: Ինչեւէ, հուսանք, որ երկրորդի "ընդհանուր գործը" ի զորու չի լինի երկրի ներսում ցնցումներ կամ այլ տհաճ երեւույթներ առաջացնել:
Ինչպես հայտնի է, 1794 թվականի այս օրը ծնվեց առաջին հայկական թերթը "ԱԶԴԱՐԱՐԸ", եւ այժմ հոկտեմբերի 16-ը պետականորեն նշվում է որպես հայ մամուլի օր: Ուստի, եզրափակեմ մի իրական զարմանալի պատմությունով, թե ինչպես այդ օրը մտավ տոների ցուցակ: Բանն այն է, որ 1990-ականների վերջին, 2000-ականների սկզբին հենց լրագրողական միջավայրում մի լրագրողի մոտ միտք հղացավ նվիրել լրագրողուհուն, ում սիրահարված էր, պետական տոն նրա ծննդյան օրվան, որը հենց հոկտեմբերի 16-ն էր: Նա նրբանկատորեն, բայց հետեւողականորեն "Ազդարարի" լույսընծայման պատմությունը այնքան մատուցեց կառավարող ՀՀԿ-ի պատգամավորներին, որ, ի վերջո, խորհրդարանում ծնվեց համապատասխան օրենսդրական նախաձեռնություն: Բնականաբար, հասկանալի պատճառներով այդ զարմանալի, բայց գեղեցիկ պատմության գործող անձանց անունները չեն հիշատակվի, քանզի էականը պատմությունն է ու երեւույթը, ոչ թե անունները:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում