Մամուլի եւ խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից եւ ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է: Ուրախ եմ, որ հայ մամուլն իր անգնահատելի դերակատարությունն է ունեցել եւ շարունակում է ունենալ Հայոց պետականության ամրապնդման, բարեփոխումների իրականացման, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում:
Օգտվելով առիթից` իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ մամուլի բոլոր ներկայացուցիչներին` այս ասպարեզում կատարած մեծ ծավալի աշխատանքի համար:
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
16 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1794
Նկատելով եթէ զօժանդակութիւն տպարանին, եւ եթէ բարեպէս յառաջ եկե այն ուսումնասիրաց, յարմար վարկայ նուիրել առաջի ձերումդ ազգասիրութեան զխոկմունս նարդենիս, այսինքն տպեցմամբ ի լոյս ածել զտետրակ մի յամենայնում` վերջնոց ամսոյ, անունանեալ Ազդ արարող` յորմէ իմացումն լինելոց է ընթերցողաց, ծայրաքաղ անցքն նոյնոյ ամսոյ...
ՅԱՐՈՒԹԻՒՆ Աւագ Քահանայ ՇՄԱՒՈՆԵԱՆ Հայկական լրագրության հիմնադիր, "Ազդարար" անդրանիկ թերթի գլխ. խմբագիր