«ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆ»
Արխիվ 12-16«ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆ»
Հայաստանի` Մաքսային միության անդամակցման արդյունքում ձեռք բերված արտոնությունների ու կնքված պայմանագրերի մասին առավել մանրամասն սկսել են խոսել ինչպես այս գործընթացը համակարգողները, այնպես էլ տնտեսագետները: Հատկապես ուշագրավ է այն, որ մեծ մասն այն դրական է համարում: Կարեւոր մի կետի մասին եւս իրազեկում ենք տնտեսվարող սուբյեկտներին:
«Չի լինելու մաքսային սահման», - երեկ տեղի ունեցած «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» համաժողովի ժամանակ նշեց ՀՀ նախագահի խորհրդական ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆՆ ու հավելեց.- «Սա նշանակում է, որ մեր կողմից ազգայնացված ապրանքները դեպի Եվրասիական միությունից այլ երկրներ չեն անցնում ոչ մի մաքսային գործընթացի միջով, ինչպես ժողովուրդն է ասում, «զատամոշկա» եւ «ռազտամոշկա» չեն անցնում: Նույնը նաեւ այն ապրանքները, որոնք գալիս են այդ երկրներից: Միայն մի փաստաթուղթ է լրացվում, որը պետք է Վրաստանի տարածքով անցնելու համար, որն իր մեջ չի պարունակում ոչ մի մաքսային հետեւանքներ` մեր տնտեսվարող սուբյեկտների համար: Դա հստակ ֆիքսված է մեր պայմանագրում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

