ԹԵ ՈՎ Է ԱՅԴ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ

Արխիվ 12-16

ԹԵ ՈՎ Է ԱՅԴ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ

Դժվար թե, դեռեւս մնացած լինի որեւէ քիչ թե շատ քաղաքականացված մարդ, որը չի հասկանում, թե ինչին է կամ ում է ուղղված վերջին շրջանի միտինգային ակտիվությունը: Թեեւ գուցե միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է, որ անտեղյակ է կամ ձեւ է տալիս, թե անտեղյակ է եւ չգիտի` ինչին է մասնակցում եւ ինչ նպատակով: Թեեւ բոլորը միաբերան ասում են, որ ոչ արտաքին քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ ունեն, ոչ էլ երկրի սոցիալ-տնտեսական բարեփոխման մասին, եւ միակ բանը, որի համար պայքարում են, որպեսզի երկրում որեւէ բարեփոխում չլինի, իսկ իրենք ստանան իշխանության աթոռները:
Այսինքն ամեն ինչ մնա` ինչպես որ կա, միայն թե Սերժ Սարգսյանի փոխարեն` նախագահի աթոռում նստած լինի մեկ ուրիշը: Թե ով է այդ մեկ ուրիշը, նույնպես բոլորին պարզ է, եւ ինչքան էլ հին ստախոս աղվես Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձի հանրահավաքի մասնակիցներին համոզել, որ Ռոբերտ Քոչարյանը այս ամենի հետ կապ չունի, պարզից էլ պարզ է, որ այս ամենը նախաձեռնվել է մի նպատակով. Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել պրեզիդենտի աթոռին: Այդ նպատակի հետ յուրաքանչյուր կողմ կապում է իր հաշվարկներն ու երազանքները:
ԲՀԿ-ում կուտակված օլիգարխիկ կապիտալը, որը Սերժ Սարգսյանի օրոք որոշակի դիսկոմֆորտ է ապրում, հույս ունի վերականգնել Ռոբերտ Քոչարյանի օրոք իր ունեցած դիրքերը: ՀՀՇ-ականներն իրենց հերթին հույս ունեն, մասնակցելով Քոչարյանի վերադարձին, ստանալ իշխանության եւ բիզնեսի մեջ իրենց մասնաբաժինը: Ամերիկացի Րաֆֆի Հովհաննիսյանը հույսեր է փայփայում ժամանակի ընթացքում շարժումը շուռ տալ հակառուսական ալիքի վրա, իսկ Ռոբերտ Քոչարյանին իշխանության վերադարձնելու դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համատեղ ջանքեր գործադրել` Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ուղղությամբ:
Հասկանալի է, որ իշխանությունը նույնպես տեսնում է Քոչարյանի` ռեւանշիստական գործողությունները: Հենց դրա հետ է կապում Քոչարյանին նվիրված գործիչներից մեկի` Արմեն Գեւորգյանի հրաժարականը: Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո Արմեն Գեւորգյանը թեեւ դուրս էր եկել նախագահականի շենքից, այնուամենայնիվ, մինչ օրս պահպանել էր փոխվարչապետի պաշտոնը: Սակայն հավանաբար վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանը անցել է կարմիր գիծը, եւ դա անդրադառնում է իր քաղաքական թիմի վրա:
Սակայն հարցը չի սահմանափակվում միայն Ռ. Քոչարյանի քաղաքական հենարաններով: Հավանաբար, ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ Քոչարյանի ֆինանսատնտեսական բազան: Եվ առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանի կողմից գրպանած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը Հայաստանի ամենամեծ եւ ամենաշահութաբեր ձեռնարկությունն է: Ի դեպ, այստեղ է, որ պետք է փնտրել Սուրիկ Խաչատրյանի վերադարձի առեղծվածի բանալին: Ակնհայտ է, որ Լիսկայի վերադարձը պոպուլյար քայլ չէր: Սակայն պետք է ենթադրել, որ իշխանություններն այդ քայլին գնացին ստիպված: Բանն այն է, որ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն մարզպետ էր նշանակվել Վահե Հակոբյանը` Մաքսիմ Հակոբյանի որդին: Իր հերթին` Մաքսիմ Հակոբյանը նույնպես Ռոբերտ Քոչարյանին նվիրված մարդկանցից մեկն է եւ երկար տարիներ զբաղեցնում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնը: Նրա պաշտոնից հեռացման հարցը դրվել էր դեռեւս գարնանը, սակայն հետագայում, հավանաբար կառավարության փոփոխությունների արդյունքում առաջ եկած ժամանակավոր մեղմացմանը իշխանությունների եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ` Մաքսիմ Հակոբյանը որոշ ժամանակ շարունակեց ղեկավարել կոմբինատը: Սակայն ինչպես վերը նշեցինք` Ռոբերտ Քոչարյանը հավանաբար հատել է կարմիր գիծը, եւ իրենց պաշտոններից զրկվեցին հայր եւ որդի Հակոբյանները: Կարելի է ենթադրել, որ միակ մարդը, ով կկարողանա վերահսկողության տակ պահել Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական բազա հանդիսացող Զանգեզուրի կոմբինատը, հենց Սուրիկ Խաչատրյանն է: Եվ պատահական չէ, որ Արմեն Գեւորգյանի հրաժարականի հիմքում նշվում է Սուրիկ Խաչատրյանի վերադարձը Սյունիքի մարզպետի պաշտոնին:
Այս ամենի հետ կապված` չի կարելի չնշել Զարուհի Փոստանջյանի այն պահանջը, ըստ որի` եռյակը պետք է Ռոբերտ Քոչարյանին հանցագործ համարի եւ ժողովրդին վերադարձնի Քոչարյանի կողմից եւ Քոչարյանի օրոք սեփականաշնորհված հարստությունները: Սակայն դա արդեն ինքնասպանություն կլինի եռյակի եւ հատկապես ԲՀԿ-ի համար:

Ա. ՕԳԱՆԵՍՈՎ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում