"ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՉԻ ԱՐՎԵԼ"
Արխիվ 12-16"ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՉԻ ԱՐՎԵԼ"
"Իրավունքը" ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից պարզեց` հնարավո՞ր է փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հիշեցնենք` փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Փոխվարչապետի պաշտոնի համար մի քանի անուն է շրջանառվում, որոնցից մեկն էլ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն է:
Արթուր Միսակյանը հերքեց շրջանառվող լուրերը, ապա հավելեց, որ նման առաջարկ Արթուր Բաղդասարյանին չի արվել: "Եթե անգամ արվի էլ, պրն Բաղդասարյանը չի ընդունելու, քանի որ ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս է եկել, իշխանության մաս չէ",- ասաց ՕԵԿ մամլո խոսնակը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

