ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ
Արխիվ 12-16ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ"
ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ
"Իրավունքը" "Ժառանգության" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից պարզեց` համամի՞տ է "Ժառանգության" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հնչեցրած առաջարկներին: "Զ. Փոստանջյանը շատ պարզ ասել է, որ արտահայտում է իր անձնական տեսակետը, որը կուսակցության վարչությունը չի քննարկել: Եթե դրանք ներկայացնի, վարչությունը կքննարկի, մենք էլ կասենք մեր դիրքորոշումը",- պատասխանեց խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ "Ժառանգության" ղեկավարը փորձել է հանդիպել ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարների հետ` հանրահավաքի օրակարգը նախապես հստակեցնելու համար, սակայն նրան թույլ չեն տվել, մերժել են, Ռուբեն Հակոբյանը բացասական պատասխան տվեց:

