"ԻՆՁ ԱԶԱՏԵՔ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ"
Արխիվ 12-16"ԻՆՁ ԱԶԱՏԵՔ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ"
Ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, "Ժառանգության" վերջին նիստում քննարկվել են երկուշաբթի օրը սկսվող քառoրյայում համատեղ գործունեության ու մարտավարության, ինչպես նաեւ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված տեխնիկական հարցեր: Այդ մասին նիստից հետո հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
Թե ինչու "եռյակի" հանդիպմանը չի մասնակցել ՀՅԴ-ն, ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով` ՀՅԴ-ի մասնակցությունը նախատեսված չէր:
Ինչ վերաբերում է "եռյակը" ՀԺԿ-ով համալրելուն, տիկին Զոհրաբյանն ասաց, որ այլ ուժերի ներգրավումը հնարավոր է:
Հարցին` ԲՀԿ-ն պատրա՞ստ է Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին հանցագործներ ճանաչելուն, տիկին Զոհրաբյանն ասաց, որ ինքը չի պատրաստվում մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները. "Մեզ հորդորել են չմեկնաբանել տիկին Փոստանջյանի հայտարարությունները":
"Իրավունքի" հարցին` ճի՞շտ է, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ, ինչպես հայտարարել է Զարուհի Փոստանջյանը, "Ժառանգության" ղեկավարը փորձել է հանդիպել ՀԱԿ եւ ԲՀԿ ղեկավարների հետ` հանրահավաքի օրակարգը նախապես հստակեցնելու համար, սակայն նրան մերժել են: "Բացարձակապես ճիշտ չէ, եւ ինձ ազատեք այդ կնոջ տեսակետները մեկնաբանելուց",- եզրափակեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

