"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԴԵՄ ՈՐՊԵՍ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է Ն. ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԴԵՄ ՈՐՊԵՍ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է Ն. ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ


Արի ու տես, որ "Ժառանգությունն" այլեւս ի զորու չէ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին համոզել, որ կուսակցության առվով հոսի: Այլ ճիշտ հակառակը` Զ. Փոստանջյանն օր օրի էլ ավելի "պայթյունավտանգ" է դառնում: Հենց ինքն է շտապում քարկոծել իր իսկ խմբակցության ու կուսակցության վարած քաղաքականությունն ու ամոթով թողնում հարազատ խմբակցությանն ու կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Սակայն "Ժառանգության" տղամարդիկ այստեղ անզոր են, եւ թերեւս դա է պատճառը, որ օգնություն են խնդրել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ոչ պակաս "պայթյունավտանգ" Նաիրա Զոհրաբյանից: Դա է փաստում այն, որ երեկ լրագրողների հետ զրույցում Ն. Զոհրաբյանն անդրադառնալով Զ. Փոստանջյանի` վերջին հարցազրույցների ժամանակ արված հայտարարություններին` նշել է, թե "Ժառանգության" գործընկերներն իրենց հորդորել են հիմք ընդունել միայն "Ժառանգության" նախագահի ու փոխնախագահի, մամլո խոսնակի, ինչպես նաեւ խմբակցության ղեկավարի հայտարարությունները, մյուս անդամների հայտարարություններն իրենց համար հիմք չեն, եւ այդ պատճառով էլ չեն մեկնաբանում: Այս հայտարարությանն անդրադարձել է նաեւ քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ` ուշագրավ փաստ հիշեցնելով. "Ծանոթ ձեռագիր է. ժամանակին էլ, Լեւոն Զուրաբյանն էր Վարդան Օսկանյանին ասել, որ ՀԱԿ-ում "գծից" շեղվողներ կան, որոնց ասածը, սակայն, պետք չէ բանի տեղ դնել": Ինչեւէ, այսպես որ շարունակվի, Զ. Փոստանջյանը, ով հրաժարվում է անցնել ԲՀԿ-ական սրի տակով, ստիպված կլինի համալրել "Ժառանգություն" խմբակցությունը վաղուց լքած նոր ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանի եւ "Ազատ դեմոկրատներ" կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի շարքերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում