ՈՒՍԱՆԵԼԻ ԴԱՍ

Արխիվ 12-16

Ոգեկոչում



ՈՒՍԱՆԵԼԻ ԴԱՍ



Այսօր հայ մամուլի առաջնեկը` "Ազդարարը" 220 տարեկան է: Այդ առթիվ իրենց դասը մամուլի շենքի առջեւ տեղադրված Հարություն քահանա Շմավոնյանի կիսանդրու առջեւ անցկացրին Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողները:
Օրվա բանախոսները` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն էր եւ Դերենիկ Մովսիսյանը: Նրանք ներկայացրին "Ազդարարի" եւ հայ մամուլի հիմնադրման պատմությունը, էջեր ներկայացրին հնդկահայ գաղութի կյանքից:
"Ուրախ եմ, որ Երեւանում, մամուլի շենքի առջեւ կա այս գողտրիկ անկյունը,- ասում է Սերգո Երիցյանը:- Այն ապագա լրագրողների համար կարող է դառնալ մասնագիտական երդման վայր: Շատ ուրախ եմ, որ այս ուսանելի դասը հենց այստեղ է":
"Կյանքում առանց զուգադիպությունների չի լինում: Ուղիղ 10 տարի առաջ այն ժամանակվա ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի ջանքերով այստեղ տեղադրվեց Լեւոն Թոքմաջյանի հեղինակած Հարություն քահանա Շմավոնյանի արձանը,- իր խոսքն ուսանողներին ուղղեց Դերենիկ Մովսիսյանը:- Այդ օրն ուսանողներին դիպլոմներ հանձնեցին հենց այստեղ: Արարողությանը ներկա էր հնդկահայ գաղութի ղեկավար Սոնա Ջոնը: Տպավորիչ էին բոլորի ելույթները: Իսկապես, ըստ արժանվույն գնահատվեց "Ազդարարը" եւ նրա հիմնադիրը` Հարություն քահանա Շմավոնյանը":
Այնուհետեւ Սերգո Երիցյանը պատմեց, թե ինչ ջանքեր ներդրվեցին, որ 2004 թվականին, Հարություն քահանա Շմավոնյանի արձանը տեղադրվի նաեւ Կալկաթայի Հայոց Մայր եկեղեցու բակում եւ նշվի "Ազդարարի" 210-ամյակը:
Ուսանողները, մինչ այս ինքնատիպ դասին ներկա գտնվելը, գրականություն էին կարդացել, ոմանք հասցրել էին թերթել "Ազդարարի" էջերը:
""Ազդարարը" մեր մամուլի մեծ սկիզբն է, որին պետք է միշտ հավատարիմ լինել,- ասաց ուսանողուհի Մարիամ Հակոբյանը":
Իսկ Մերի Աղաջանյանն ավելացրեց, որ Հարություն քահանա Շմավոնյանը, իսկապես, սխրանք է գործել` հեռավոր Հնդկաստանի Մադրաս քաղաքում սկզբնավորելով հայկական մամուլը, այն դեպքում, երբ շատ ազգեր այդ մասին անգամ չէին մտածում:
""Ազդարարը" եւ այն ստեղծողը մեզ համար պետք է սրբության սրբոց լինեն եւ մենք միշտ պատկառանքով հիշենք 1794 թվականը,- շարունակում է ուսանողուհի Քրիստինե Նանյանը":
Դասն ավարտվում է: Ուսանողները ծաղիկներ են խոնարհում հուշարձանին ու մտածում շա՞տ, թե քի՞չ է 220 տարեկանը:

Կարինե Տիտանյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում