«ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՉԻ ԱՐՎԵԼ». ՕԵԿ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ
Արխիվ 12-16«ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՉԻ ԱՐՎԵԼ». ՕԵԿ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ
«Իրավունքն» այսօր ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից պարզեց` հնարավոր փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
Հիշեցնենք` այսօր փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմումէ ներկայացրել: Փոխվարչապետի պաշտոնի համար մի քանի անուն է շրջանառվում, որոնցից մեկն էլ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն է:
Արթուր Միսակյանը հերքեց շրջանառվող լուրերը, ապա հավելեց, որ նման առաջարկ Արթուր Բաղդասարյանին չի արվել: «Եթե անգամ արվի էլ, պրն Բաղդասարյանը չի ընդունելու, քանի որ ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս է եկել, իշխանության մաս չէ»,-ՕԵԿ մամլո խոսնակը:
Սոնա Դավթյան

