ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ
Արխիվ 12-16ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ
«Իրավունքն» այսօր «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից պարզեց` համամի՞տ է «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հնչեցրած առաջարկներին: «Զ. Փոստանջյանը շատ պարզ ասել է, որ արտահայտում է իր անձնական տեսակետը, որը կուսակցության վարչությունը չի քննարկել: Եթե դրանք ներկայացնի, վարչությունը կքննարկի, մենք էլ կասենք մեր դիրքորոշումը»,- պատասխանեց խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունը, որ հոկտեմբերի տասի հանրահավաքից առաջ «Ժառանգության» ղեկավարը փորձել է հանդիպել ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարների հետ հանրահավաքի օրակարգը նախապես հստակեցնելու համար, սակայն նրան թույլ չեն տվել, մերժել են, Ռուբեն Հակոբյանը բացասական պատասխան տվեց:
Սոնա Դավթյան

