ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ
«Իրավունքն» այսօր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից պարզեց`արդյոք ԲՀԿ-ը կընդունի «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած այն կետը, ըստ որի` պետք է նախկին նախագահին ճանաչել որպես հանցագործի: «Դա Փոստանջյանի կարծիքն է, ոչ թե «Ժառանգության»»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:
-Իսկ ԲՀԿ-ի համար ընդունելի՞ է այդ տեսակետը
-Ինձ համար միանշանակ` ոչ:
-Ինչո՞ւ:
-Ոնց ինչու: Ես իմ գնահատականները վաղուց տվել եմ: Ռոբերտ Քոչարյանը լուրջ քաղաքական- պետական գործիչ է, մեծ վաստակ ունի մեր երկրի կայացման գործում:
-Ճի՞շտ է Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունը, որ հոկտեմբերի տասի հանրահավաքից առաջ «Ժառանգության» ղեկավարը փորձել է հանդիպել ՀԱԿ եւ ԲՀԿ ղեկավարների հետ հանրահավաքի օրակարգը նախապես հստակեցնելու համար, սակայն նրան մերժել են:
-Եթե մենք «Քառյակով», «Եռյակով» նիստեր ենք անում, նրանց (նկատի ունի «Ժառանգությանը»-խմբ.) ներկայացուցիչները մասնակցում են, ոնց կարող է նա (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին-խմբ.) տեղյակ չլինել: Օրակարգը հաստատվում է «Եռյակի» նիստում, նա տեղյակ չէ՞:
-Իսկ «Եռյակն» ունի՞ միասնական օրակարգ:
-Իհարկե ունի, ոնց կարող է չունենալ:
-Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր` «Եռյակը» միասնական օրակարգ պետք է ձեւավորի:
-Եթե իրականացվում են միջոցառումներ, հանրահավաք, հանդիպումներ մարզերում, աշխատանքային հանդիպումներում քննարկվում է հենց օրակարգը:
-Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը օրակարգի ձեւավորման մասին ճիշտ չէ՞:
-Ես ասացի այն, ինչ ասացի:
Սոնա Դավթյան

