Զարուհի ամենամյա մրցանակաբաշխությունն այս անգամ եւս հանրությանն էր ներկայացնում տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված մարդկանց: Այսօր մշակութային գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, հաղորդավարները, բժիշկներն ու այլոք հավաքվել էին մեկ հարկի ներքո՝ ստանալու այդքան բաղձալի «լավագույնիե կոչումները: Մրցանակաբաշխության ընթացքում աստղաբույլը երգում էր, իսկ կոչումներն էլ իրենց երկար սպասեցնել չէին տալիս:
Եվ այսպես՝ ներկայացնում ենք լավագույնների ցանկը.
1. Արաքս Մանսուրյան - Սփյուռքում ներդրած ավանդի համար 2. Լուիզա Ղամբարյան - լավագույն դերասանուհի 3. Արամ Հովհաննիսյան - լավագույն դերասան 4. Ալլա Գրիգորյան - լավագույն կին մոդել 5. Անահիտ Շահբազյան - լավագույն երգչուհի 6. Գրիգոր Կյոկչյան - լավագույն երգիչ 7. Նադեժդա Սարգսյան - լավագույն կին ղեկավար 8. «Թոփ մոդել Հայաստանե ազգային ասոցիացիա - լավագույն համագործակցություն 9. Զառա Հակոբյան - լավագույն Զարուհի 10. Գրետա Մենջլումյան - թատրոնում ներդրած ավանդի համար 11. U can հեռուստատեսային նախագիծ - լավագույն նախագիծ 12. Մարգարիտա Բարխոյան - լավագույն նրբագեղ վարորդ 13. Վարդանուշ Պետրոսյան - լավագույն բժշկուհի 14. Անահիտ Մովսիսյան - լավագույն քանդակագործ 15. Ռուզաննա Մուրադյան - Zaruhi.com կայքի ամենագեղեցիկ կին պաշտոնյա 16. Շուշան Պետրոսյան - բարեգործական եւ հայրենասիրական մեծ գործունեություն ծավալելու համար 17. Հերմինե Նաղդալյան - լավագույն կին քաղաքական գործիչ 18. Վրույր Թադեւոսյան - լավագույն PR մենեջեր 19. Կարեն Մլիտվին - լավագույն հաղորդավար 20. Դիանա Մալենկո - լավագույն հաղորդավարուհի 21. Թինա Քեյ - լավագույն մայրիկ 22. Սարո Մաթեւոսյան - լավագույն մոդել 23. Վահրամ Մաթեւոսյան - լավագույն լուսանկարիչ 24. Կարեն Քոչարյան - լավագույն Exclusive հարցազրույցի համար 25. Իրինա Ծատուրյան - լավագույն հոգեբան 26. Լիանա Սարգսյան - լավագույն դիզայներ 27. Սեդա Թաջումանյան - «Զարուհիե ամսագրի «ֆիրմային ուտեստե մրցույթում զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը
«Հայ կնոջը, աղջկան, մորը ցանկանում եմ լինել բազմաբովանդակ, հմայիչ ու գեղեցիկե,- իր մրցանակն այսպիսի խոսքերով ստացավ լավագույն դերասան Արամ Հովհաննիսյանը:
Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվեց նաեւ «Ուրարտուե հավաքածուն, իսկ Մարգարիտա Բարխոյանն էլ հնչեցրեց պրեմիերա՝ «Լուսինե երգը:
Եվ այսպես՝ մրցանակներն արդեն հանձնված են, լավագույնները՝ ընտրված: Մեկ փաստ եւս. կոչումները ստանալիս շատերն ասում էին, որ արդեն տեղյակ էին դրանց մասին, գուցե չար ուժերն են մեղավոր… Պատկերասրահ՝ «Զարուհիե մրցանակաբաշխություն - 2014