ԴԵՐԱՍԱՆԸ` «ԵՌՅԱԿԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ. «ԷԴՔԱՆ ՄԱՐԴ ԷՆՏԵՂ ՉԷՐ ԼԻՆԻ, ԵԹԵ...» ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԴԵՐԱՍԱՆԸ` «ԵՌՅԱԿԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ. «ԷԴՔԱՆ ՄԱՐԴ ԷՆՏԵՂ ՉԷՐ ԼԻՆԻ, ԵԹԵ...» ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իրավունքը» դերասան Արմեն Մարությանից հետաքրքրվեց հոկտեմբերի տասի ԱԺ ոչ իշխանական ուժերի ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքին մասնակցե՞լ է, թե ոչ: «Ես այդ օրը թատրոնում փորձ էի անում, ես դրա ժամանակն ունե՞մ: «Եթե յուրաքանչյուրն իր գործով զբաղվեր, էդքան մարդ էնտեղ չէր լինի»,- ծիծաղելով ասաց Ա.Մարությանը:
Դերասանը հիշեց ՀՀ ժողովրդական արտիստ իր ուսուցիչներից մեկի` Խորեն Աբրահամյանի խոսքերը. «Լավ իմացեք` կինոյում, թատրոնում, քաղաքականության մեջ ընդանրապես ոչինչ լինում: Կա կոնկրետ ինչ-որ բան: Չեմ հասկանում, երբ ասում են ընդհանրապես բան ենք անելու: Կոնկրետ բան ասեք, հասկանանք»:
Դերասանից նաեւ պարզեցինք` հանրահավաքի մարդաշատությունը ինչո՞վ է բացատրում, Ի պատասխան Ա. Մարությանն ասաց. «Հույսը վերջում է մեռնում: Ի վերջո, էնպես չէ, որ բոլորը լավ են ապրում, որ մեր երկրում ամեն ինչ լավ է»:
Մեր զրուցակիցը վստահ է` ով էլ լինի իշխանության, առաջին հերթին մտածելու է իր, հետո մնացածների խնդիրների մասին: «Հանրային գիտակցության փոփոխություն պետք է լինի, ամեն մեկս պետք է մտածենք` այս երկիրը մեր տունն է»,-եզրափակեց դերասանը:
Մանրամասները` տեսանյութում:
Սոնա Դավթյան

