ՆՈՐ ՀԱՐԹԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՆՈՐ ՀԱՐԹԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոկտեմբերի 24-26-ը Երեւանում կմեկնարկի «Yerevan Fashion Week. Golden lace» նորաձեւության շաբաթը: Այն կազմակերպվում է առաջին անգամ եւ կրելու է շարունակական բնույթ: Նորաձեւության ցուցադրության ընթացքում իրենց հավաքածուները կներկայացնեն մոդելավորողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից: Միջոցառմանը կցուցադրվեն նաեւ Հայաստանում ներկայացված բրենդային խանութներ: Ինչպես նշում են նախաձեռնության կազմակերպիչները, ցուցահանդեսի նպատակն է երիտասարդ եւ արդեն կայացած հայ դիզայներների, ինչպես նաեւ օտարերկրյա մոդելավորողների համար հարթակ հանդիսանալ` տարին առնվազն մեկ անգամ իրենց հավաքածուները հանրությանը եւ գնորդներին ներկայացնելու համար, ինչն իր հերթին կխթանի Հայաստանում տեքստիլ արդյունաբերության այս ճուղի զարգացմանը:
Նշենք, որ այս եռօրյա շոու- ցուցադրությունն անցկացվելու է նորաբաց «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում: Իսկ միջոցառման կազմակերպիչներն են հենց «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնը եւ «ԱՏԵՔՍ» նորաձեւության կենտրոնը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

