«ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ». ՍՎԵՏԼԱՆԱ ԽՈՋՈՅԱՆ
Արխիվ 12-16«ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ». ՍՎԵՏԼԱՆԱ ԽՈՋՈՅԱՆ
Ադրբեջանի գերությունից վերադարձած,Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը, ինչպես հայտնի է, արդեն երկրորդ անգամ հայտնվում է ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում:
«Իրավունքի» հետ զրույցում Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը, ասաց, որ որդին «սիստեմա է ընդունում»: «Մաշկային փսորիազի հետքերը թեւերի վրայից անցել են: Սիստեմա ընդունելու շնորհիվ աստիճանաբար ոտքերի վրայի հետքերն էլ են անցնում»,- մանրամասնեց տիկին Սվետլանան :
Դեռ հայտնի չէ որքան ժամանակ որդին կմնա բուժկենտրոնում: «Բժիշկներն ասում են Արսենն ուժեղ սթրես է տարել, այդ պատճառով էլ հիվանդության բուժման համար երկար ժամանակ է անհրաժեշտ»,- եզրափակեց Արսենի մայրը:
Սոնա Դավթյան

