"ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԱՐԴԵՆ ՀՈԳՆԵԼ Է ՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ, ԿՆՈՒՆՔԱՀԱՐՍԱՆԻՔԱՅԻՆ ՈՒ ՔՅԱԲԱԲԱՅԻՆ ԵՐԳԵՐԻՑ"

Արխիվ 12-16

"ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԱՐԴԵՆ ՀՈԳՆԵԼ Է ՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ,
ԿՆՈՒՆՔԱՀԱՐՍԱՆԻՔԱՅԻՆ ՈՒ ՔՅԱԲԱԲԱՅԻՆ ԵՐԳԵՐԻՑ"


Շուտով Հայաստանի երգի պետական թատրոնը կնշի իր 20-ամյակը: Թատրոնի անցած տարիների ձեռքբերումների ու ձախողումների մասին "Իրավունքը" զրուցեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

"ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՐՎԵՍՏՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է"

-Այս 20 տարիների ընթացքում թատրոնը գնաց ուղիղ ճանապարհո՞վ, թե՞ եղան շեղումներ:
- Շեղումներ անպայման պետք է լինեին, ինքանպատակ չէր` ստեղծել  թատրոն, որպեսզի կոչվեր Հայաստանի երգի պետական թատրոն: Ծառայեց թատրոնը, ծնվեցին լավ երգիչներ, որոնք այսօր ինձ այդքան էլ չեն գոհացնում իրենց երգացանկով: Բայց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան, ուրիշ բիզնես չունեն, երգարվեստն է իրենց միակ բիզնես կոչվածը, որը ես չէի ուզենա: Ընդհանրապես, միշտ ասել եմ` այսօր Հայաստանում արվեստով զբաղվելը բարեգործություն է: Լավ կլիներ, որ երգիչները ապահովված զգային իրենց, որպեսզի չգնային դեպի վատ երաժշտությունը` որտեղ փող կա: Բոլորովին չեմ արդարացնում նրանց, գոնե 60-70 տոկոսը թող երգեն փողի համար, իսկ 30-ը` պահպանեն այն, ինչ-որ իրենք կան ու իրենք սովորել են այս թատրոնում:

"ԳՈՒՑԵ ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ, ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ
ԼԱՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ"


-Մեր զրույցներից մեկում ասացիք, որ ուրախանում եք, երբ արդեն շքեղ մեքենաներ են վարում ձեր "երեխաները": Հիմա փաստորեն լավ մեքենաներ են վարում, բայց երգերի որակն այն չէ:
- Ինչպես ասում են` երկու երնեկ մի տեղում չի լինում: Իսկապես, դա ինձ ուրախացրել է. ոչ միայն մեքենաները` դա էլ իմ ասածի մի հատվածն է, ինչո՞ւ բնակարան չունենան: Օրինակ, հիշում եմ` այն տարիներին, որ Անդրեին ու Արսեն Սաֆարյանին բերեցի, պետք է բնակարան վարձեի, որ նրանք ապրեին: Փառք Աստծո, այսօր նույն Արսեն Սաֆարյանը շքեղ բնակարան ունի, Անդրեն շուտով կունենա... Ես շատ եմ ուզում, որ նրանք ապահովված լինեն: Գուցե կգա ժամանակը, կվերադառնան լավ երաժշտությանը, զգում եմ արդեն այդ տենդենցները: Հեռուստադիտողը, հանդիստեսը հոգնել է արդեն այդ ստամոքսային, կնունքահարսանիքային ու քյաբաբային երգերից: Շատերը կարողացան պահպանել իրենց ձեռագիրը: Ամեն հայր կուզենա, որ իր երեխան լավ ամուսնանա, լավ տուն ու տեղ ունենա եւ չսխալվի: Բայց լինում են դեպքեր, որ սխալվում է, ու այդ հայրն իրավունք չունի սխալներն ընդունի որպես վատ, այլ փորձի մտածել, թե այդ սխալ իրավիճակից ինչպես դուրս գալ: Ես այդպես եմ իրենց վերաբերվում: Այո, շատ եմ բարկանում, եղել է, որ հեռախոսով զանգահարել եմ ու գոռգոռացել, բայց մեկ է` իմն են: Ամենագլխավորը` այս 20 տարվա մեջ թատրոնը տվեց այն, որ պարզ ճակատով կարող եմ ասել. այս պատերի ներսում երբեք վատ երաժշտություն չի հնչել: Մինչեւ այսօր մեր թատրոնում Կոմիտաս է հնչում եւ պիտի հնչի:

"ԷՍՏՐԱԴԱՆ ՇԱՏ ՎԱՏ ՏԵՂ ԳՆԱՑ. ԳՆԱՑ ՌԵՍՏՈՐԱՆ"

-Ասում եք` հանդիսատեսը չգիտի ուր է գնում, իսկ հայ էստրադան ո՞ւր է գնում:
- Էստրադան շատ վատ տեղ գնաց. գնաց ռեստորան, իսկ ռեստորանը եկավ հեռուստատեսություն:
- Մոտ տասը տարի այդ վիճակն է:
- Այո, կամաց-կամաց մաշվում է, ճիշտ է, մի քիչ երկարեց, բայց իր տեղը կընկնի: Արդեն հոգնեցրել է այդ վերեւում երգող` "բլդուխներով" հայ տղաների երգը, գեր էլ չեն, այլ ֆորմայից դուրս վերեւները կլկլացնում են, իսկ աղջիկներն էլ ինձ համար անծանոթ երաժշտություն են երգում: Շատ եմ սիրում հնդկական, արաբական, պարսկական երաժշտություն, երբ նրանք են երգում: Ինչքան էլ մեր երգիչներն ուզեն երգել այդ երգերը, մեկ է` չի ստացվի, որովհետեւ չգիտես` իրենց համար լավ է, թե վատ` մուսուլման չեն: Եթե մուսուլման լինեին, ինչ-որ տեղ գուցե ստացվեր, դրանց արյան քաղցրությունը երգարվեստի մեջ տարբեր է քրիստոնյա մարդուց: Երբ քրիստոնյան փորձում է այդպես երգել, ուղղակի ծիծաղելի է ինձ համար:
- Նարեկ Բավեյանը վերջերս հարցազրույցներից մեկում ասաց` լավ կլինի,  որ հայ էստրադային նախկինի նման պետական կարգավիճակ տրվի:
- Իմ հայրենիքն այնքան չլուծված խնդիրներ ունի, ինչ մնաց, թե պետությունը հասցնի զբաղվել երգարվեստով: Պետությունը գործ չունի քեզ հետ, նա այսօր հազիվ պահում է մշակութային մի քանի կառույցներ` չտեսնված ջազային նվագախումբը` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, սիմֆոնիկ նվագախումբը, օպերան, թատրոնները, բայց անհատների՞ն էլ պահի` ծիծաղելի է: Այդ ո՞ր երկրում է պետությունը պահում իր հայտնի արտիստին:
- Իսկ ժամանակին արտիստները ճանապարհ էին անցնում, նոր թողնում էին ասպարեզ դուրս գալ:
- Այ, դա ուրիշ է, բայց դրա վերադարձն էլ արդեն ուշ է: Մեր ազգը շատ տարօրինակ հասկացավ դեմոկրատիա բառը, կամ շուտ էր, կամ էլ` հիմա արդեն ուշ է: Դեմոկրատիայի մեջ պետք է մարդու համար անպայման լինեն ինչ-որ գործող օրենքներ: Եթե մենք օրենք չենք սիրում ու ասում ենք, որ պետության օրենքներն են վատը, այդ ինչպե՞ս է, որ հայ լինելով` գնում ենք Ռուսաստան ու վախից բոլոր օրենքները կատարում ենք, իսկ այստեղ` ոչ:

"ԿԵՍ ՏԱՐԻ ՀԵՏՈ Ո՞Վ Է ՀԻՇԵԼՈՒ, ՈՐ ԱՆԴՐԵՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ Է"

-Վերջերս Ձեր "երեխաներից" մի քանիսն էլ Վաստակավոր արտիստներ դարձան:
- Ինչո՞ւ ոչ, ի՞նչ է նշանակում, որ 50-ն անց պիտի նոր ստանան Վաստակավոր արտիստի կոչում: Ավելին` Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում բոլոր այն երիտասարդ կատարողները, ովքեր գոնե "Եվրատեսիլում" ինչ-որ բան են արել, իրենց երկրների Վաստակավոր արտիստներն են: Այդ ինչո՞ւ պիտի Անդրեն 17 տարեկանում մի շալվարով ու շապիկով գա, այդքան տարի աշխատի եւ դեռ սպասի, որ իրեն պետք է մի օր տան Վաստակավորի կոչում: Հենց հիմա էր նրա ժամանակը: Ես Ղարաբաղում էի, եկա, իմացա, որ բավականին վատ բաներ են գրում` շուտ էր, ուշ էր... Դա ո՞վ է որոշում, նա իմ այն երեխեքից է, որ այդքան էլ չգնաց դեպի ռեստորանային երաժշտություն, պահպանեց, ազգագրական երգեց, էստրադա երգեց, բայց չգնաց դեպի վատ մուսուլմանական երաժշտությունը: Անուշին եւ Ինգային ինչո՞ւ պիտի չտային, միայն մաքուր երաժշտություն են քարոզում, եթե նրանց չտան, էլ ո՞ւմ տան: Դրանից Անդրեի կյանքում ոչ ավելացավ, ոչ պակասեց, բայց հաստատ նա կզգա, որ պետական մարդ է` պետությանը ծառայած ու ավելի շատ կսկսի աշխատել եւ սերունդներ դաստիարակելու, խորը մտածելու` այս երգը երգե՞մ, թե ոչ, որովհետեւ ես արդեն այլեւս արվեստի վաստակավոր արտիստ եմ: Հիշում եմ` նույն բանը կատարվեց, երբ Նունեն ու Շուշանը ստացան: Այսինքն` դա մեր ազգին բնորոշ է, բառն էլ չեմ գտնում, դա նախանձից ավելի վատ բան է:
- Մարդիկ մի տեսակ չարացել են, երեւի դրանից է:
- Դե, թող չար էլ մնան, կես տարի հետո ո՞վ է հիշելու, որ Անդրեն Վաստակավոր արտիստ է, եթե իհարկե հայտարարի հաղորդավարը, կհիշեն, ու նորից կչարանան իրենց մեջ, Աստված իրենց հետ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում