ՙՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻԶՄԸ` am ԻՆՏԵՐՆԵՏ-ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻԶՄԸ` am ԻՆՏԵՐՆԵՏ-ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

Արի ու տես, որ հոմոսեքսուալիզմի քարոզչամեքենան ժանտախտի պես լայն տարածում է գտնում ամենուր: Իսկ անհայտ կամ խիստ հայտնի աղբյուրներից սնվող ՀԿ-ներ, անհատներ տուրք են տալիս այդ ամենին ու հայկական ավանդական արժեհամակարգը խեղելու համար գործի դնում սեփական լծակները: Մեղավորներ հեռու փնտրել պետք չէ, հոմոսեքսուալիզմի քարոզչության դեմ օրենսդրական նախաձեռնություն է անհրաժեշտ: Եվ այսպես, am ինտերնետ-տիրույթում հայտնվել է ԼԳԲՏ "համայնքին" պատկանող համասեռամոլություն քարոզող հայկական կայք (հատուկ չենք նշում կայքի անունը, որպեսզի չգովազդենք այս խայտառակ որջը): Իսկ թե այն կասեցնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր կձեռնարկեն ոլորտի մասնագետները, "Իրավունքը" պարզեց տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.
-Am տիրույթն իր հստակ կանոնադրությունն ունի: Այն կարգավորողը, ղեկավարողը Հայաստանում "Ինտերնետ-հանրություն" ՀԿ-ն է, որն իրավունք ունի եւ անում է կասեցում դոմեյնների, իհարկե, եթե դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Օրինակ, եթե պոռնոգրաֆիկ, ռասիստական կամ ահաբեկչական, ադրբեջանական քարոզչություն իրականացնող հայկական կայք բացեն, ապա դրանք կասեցվելու են: Իսկ ձեր նշած կայքը ոչ մի օրենքի չի հակասում, այսինքն` ոչ մի կասեցման մասին չի կարող խոսք լինել` ելնելով կանոնադրությունից: Եվ, ըստ էության, եթե կայքը կասեցվի, դա կնշանակի դոմեյնի կարգավորման հետ կապված խախտում:
- Փաստորեն, ստացվում է, որ նրանք կարող են իրենց քարոզչությունն իրականացնե՞լ, եւ որեւէ մեկը չի՞ կարող նրանց դեմն առնել:
- Իրականում, եթե ինչ-որ մեկին ինչ-որ կայք դուր չի գալիս, կայքի փակելը խնդիրը չի լուծում, որովետեւ շատ հեշտ այդ կայքը կարելի է բացել com տիրույթում: Եթե հիշում եք, արտակարգ դրության հետ կապված` 2008 թվականի մարտին ինչ-որ կայքեր փակվեցին, բայց դա արդյունք չտվեց, որովհետեւ այդ կայքերը am-ից պարզապես միգրացիա արեցին դուրս, այսինքն` am-ը դարձավ "անվստահելի" տիրույթ: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը խնդիր է տեսնում այս հարցում, այն լուծում չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում