Ուկրաինայում հետաքննություն է սկսվել 1996 թ.-ից երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած բոլոր անձանց գործունեության նկատմամբ: Ուկրաինական բանակի մարտունակության խաթարման մեղադրանքով` ընթացիկ հետաքննության մասնակիցներ են դարձել 8 նախկին նախարարներ, այդ թվում երկու անգամ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալեքսանդր Կուզմուկը:
Գործով անցնում են նաեւ նախկին նախարարներ Վլադիմիր Շկիդչենկոն, Եվգենի Մարչուկը, Անատոլի Գրիցենկոն, Յուրի Եխանուրովը, Միխայիլ Եժելը, Դմիտրի Սալամատինը եւ Պավել Լեբեդեւը: Ըստ այդ երկրի զինդատախազիª տարիների ընթացքում եւ հատկապես վերջին չորս տարիներին ուկրաինական բանակի գործունեությունը կանոնակարգող օրենսդրական ակտերում իրականացվել է շուրջ 600 փոփոխություն, որոնք փաստացի խաթարել են Զինված ուժերի ամբողջականությունն ու գործառույթների անխոչընդոտ իրականացումը: Դրբի տակ են հայտնվել 1996 թ.-ից երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած բոլոր անձինք:
ՈՍՏԻԿԱՆԸ ՊՈՌՆԿԱՆՈՑՈՒՄ
Մոսկվայի, մեղմ ասածª հասարակաց տներից մեկում հարբած ոստիկանները տուրուդմփոց էին հրահրել: Իրավապահ մարմինները մտադրված են քրեական գործ հարուցել մի քանի հոդվածներով: Դրանցում հավանաբար կլինի նաեւ ավազակության հոդվածը. պոռնկանոցից անհետացել էին երկաթյա պահարանը (սեյֆ) եւ թանկարժեք խմիչքներ:
ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱ. ՆԱԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հոկտեմբերի 14-ին սկսել է լսումներըª 2004թ. Բեսլան քաղաքի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առնչությամբ: Ռուսաստանի Դաշնության դեմ ՄԻԵԴ-ում առկա է 7 բողոքª 447 հայցվորների մասնակցությամբ: 10 տարի է անցել այդ դաժան իրադարձությունից հետո, որի հետեւանքով զոհվել էին չեչեն ահաբեկիչների 321 պատանդները եւ վիրավորվել 700-ից ավելին: Այդ երկու ցուցակներում էլ մեծամասնությունը կազմում էին երեխաները. հասկանալի էª ահաբեկչական գործողությունները սկսվել էին սեպտեմբերի 1-ին: Զոհվել էին նաեւ անվտանգության ծառայության հատուկ նշանակության 10 մարտիկներ: Պաշտոնական տվյալների համաձայնª 32 ահաբեկչից կենդանի էր մնացել մեկը: "Կիսապաշտոնական"ª Հյուսիսային Օսիայի պառլամենտական հանձնաժողովի տվյալներովª ահաբեկիչների թիվը կրկնակի ավել էր: Տուժածներն ու նրանց հարազատները համարում են, որ զոհերի ահռելի այդ քանակի համար պատասխանատու են ուժայինները: Մինչդեռ, տարեցտարի շեշտակի ավելանում է ՌԴ քաղաքացիների թիվը, որոնք համոզվում են, որ հակաահաբեկչական գործողությունները պետք է դասել հաջողվածների ցանկում: Հետեւաբար, այնքան էլ էական չէ, թե ինչ կեզրակացնի Եվրադատարանը, բայցեւª հետաքրքիր է...