ԹԱԼԱՆª ՀԱՆՈՒՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈ՞Ւ

Արխիվ 12-16

ԹԱԼԱՆª ՀԱՆՈՒՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈ՞Ւ


Շարունակելով պետական եւ վարկային միջոցներով այն ծրագրերի թեման, որոնք պետք է նպաստեին հայկական գյուղերի եւ գյուղատնտեսության զարգացմանը" նշենք, որ այս ուղղությամբ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից ընթացիկ տարեկան հաշվետվության շրջանակներում ներկայացված բացահայտված խախտումներին եւ չարաշահումներին կարծես թե վերջ չկա: Այդ առթիվ մեր հատուկ "շնորհավորանքները" հղելով ՀՀ գյուղնախարարությանը՜ անցնենք կոնկրետ դետալների թվարկմանը:

"ՉՈՐՍ ՈՉԽԱՐ ԷՐ` ԵՐԿՈՒՍԸ ԿԵՐԵԼ ԵՆ,
ԵՐԿՈՒՍՆ ԷԼª ԿՈՒՏԵՆ"


Հայաստանյան գյուղի եւ գյուղացու կյանքը թեթեւացնելուն միտված ծրագրերի մեկ խոշոր խումբ էլ պետք է իրականացվեր "Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի" կողմիցª 7 863.5 հազ. դոլար վարկային եւ դրամաշնորհային միջոցների ներգրավմամբ: Իսկ դրանից զատª ՀՀ կառավարության համաֆինանսավորման հաշվին պետք է լուծվեր հարկային եւ տուրքային հարցերը:
"Մինչեւ ստուգման պահը հիմնադրամի կողմից իրականացվել են 1,6 մլրդ դրամի ներդրումներ ¥նաեւ փոխառություններ¤` 9 կազմակերպությունում",- տեղեկացնում է ՎՊ-ն: Դեռ մի կողմ թողնելով ծրագրի հաշվին միջոցներ ստացած այդ կազմակերպությունների ցանկը` նշենք միայն, որ առաջին հայացքից պայմանները կարելի է միանգամայն բավարար համարել ինչպես ծրագրի, այնպես էլª շահառուների համար: Այսինքնª բավականին կլորիկ ներդրումների դիմաց, որպես երաշխիք, որոշակի ժամկետներով Հիմնադրամին էին փոխանցվում այդ ընկերությունների բաժնետոմսերի մի մասը եւ, էլի հստակ ժամկետներում, որոշակի շահաբաժին: Այլ հարց է, թե որքանով է ռեալ ինչպես շահառուների ընտրությունը, այնպես էլ նրանց հետ տարված այդ "հաշվապահությունը": Համենայնդեպս, ՎՊ-ն հավաստիացնում է. ""Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի" կողմից կազմակերպությունների բիզնեսի գնահատումը եւ դրա արդյունքում Հիմնադրամի բաժնեմասի չափի որոշումը կատարվել է սխալներով եւ հիմնադրամի` "Ներդրումների իրականացման եւ փոխառությունների տրամադրման ուղեցույց"-ից շեղումներով:
Ընկերություններում Հիմնադրամի կողմից կատարված ներդրումները կամ տրամադրած փոխառությունները հիմնականում ծախսվում են պայմանագրերով սահմանված ծախսային հոդվածների շեղումներով, այլ կերպ ասած` պայմանագրով ծախսման ուղղություններ սահմանելը հաճախ կրում է ձեւական բնույթ": Այլ կերպ ասած` երաշխիքը, որ մի կողմից տրամադրված գումարները կծառայեն հայաստանյան գյուղատնտեսության զարգացմանը, մյուս կողմից էլª դրանք կվերադառնան տիրոջը, հիմնականում չի եղել: Իսկ թե ինչու են այդ դեպքում գումարները տրամադրել... Չէ, չենք էլ ասում, թե դա ակնարկում է կաշառքով կամ ծանոթով տրված վարկերի մասին, դա իրավապահների ասել-չասելու խնդիրն է:
Բայց որ այդ ամենի հետ կան արտառոց, երբեմն մինչեւ զավեշտի նմանվող ծրագրեր, փաստում է ՎՊ-ն: Օրինակ` շատ հետաքրքիր է "Արալեռ ՏՈՏ" ՓԲԸ-ի 90.0 մլն դրամանոց ծրագիրը, որի դիմաց. "Հիմնադրամը ձեռք է բերել 44.27% բաժնեմաս` 7 տարի ժամկետով, տարեկան առնվազն 13.5 մլն դրամ շահութաբաժնի վճարման պայմանով": Դրանից զատ, ընկերությանը նաեւ տրամադրվել է "50.0 մլն դրամի փոխառություն, տարեկան 12% տոկոսադրույքով, 5 տարի ժամկետով": Այդ միջոցներով "Արալեռ ՏՈՏ" ՓԲԸ-ն պետք է 900 գլուխ "Էդիլբաեւ" տեսակի մայրացու ոչխարներ ներմուծեր եւ դրանց պահպանման համար շինարարական աշխատանքներ կատարեր: Եվ ահա. "Հիմնադրամի կողմից տրամադրված փաստաթղթերով ընկերությունը 2012-2013թթ. ՌԴ-ից ներմուծել է ընդհանուր 366 գլուխ "Էդիլբաեւ" տեսակի ոչխար ¥01.11.2013թ. դրությամբ¤": Մի կողմ թողնենք, որ պակաս է, դա չէ ամենահետաքրքիրը: Շատ ավելի ուշագրավ է այն, որ պետեկամուտների կողմից էլ տրամադրվում է տեղեկանք, որ այդ ընկերությունը եւ ոչ մի ոչխար չի բերել Հայաստան: Թե այս դեպքում ինչ իմաստ ունի վերը նշված արդեն ասենքª կեղծ փաստաթուղթը, կարելի է հասկանալ: Առավել եւս, որ պարզվում է, որ այդ ընկերությունը ընդամենը. "235 գլուխ տեղական գառներ ձեռք են բերվել ք. Աշտարակում": Այն, որ 900 գլուխ "Էդիլբաեւ" տեսակի մայրացու ոչխարների եւ 235 աշտարակյան գառների գյուղատնտեսական տարբերությունն ահռելի է, անգամ ոչ մասնագետը կվկայի: Բայց չէ՞ որ մեծ տարբերություն կա նաեւ դրանց գների մեջ: Ուրեմնª ո՞ւր են գնացել Հիմնադրամի փողերը: Առավել եւսª ո՞վ է այն վերադարձնելու. որպես երաշխիք վերցված սույն ընկերության 44.27% բաժնեմասը, կասկածում ենք, որ այդ արժեքը կունենա:

ՎԱՐԿԱՅԻՆ "ՀՐԱՇՔՆԵՐ"

Մի խոսքովª այս ամենի արդյունքում ծրագրերով նախատեսված արդյունավետությունն այդ ընկերությունները շատ դեպքերում չեն ապահովում: Կոպիտ ասածª վերածվում են անպետք ձեռնարկությունների, որի ունեցած-չունեցածն էլ ծախես, հազիվ թե հնարավոր լինի ներդրումները ետ ստանալ: Օրինակ. ""Չիզ Թաուն" ՓԲԸ պայմանագրով երաշխավորվել էր, որ 2012թ.-ին ընկերության զուտ իրացումը պետք է կազմի ոչ պակաս, քան 835,000.0 հազ. դրամ, սակայն փաստացի կազմել է 66,800.0 հազ. դրամ, զուտ շահույթը պետք է կազմեր ոչ պակաս քան 60,980.0 հազ. դրամ, սակայն ընկերությունը շահույթ ստանալու փոխարեն կրել է վնաս` 17,900.0 հազ. դրամի չափով": Նույն կերպ "Հարպրոդ" ՓԲԸ-ն իր իսկ երաշխավորած 115,000.0 հազ. դրամ շահույթի փոխարեն կրել է 93,400.0 հազ. դրամի վնաս եւ այլն: Իհարկեª շահույթ եւ վնաս ասվածն էլ է Հայաստանում հարաբերական երեւույթ. մի լավ հաշվապահ, եւ ամենաեկամտաբեր գործն անգամ կդառնա ամենավնասաբերը: Այլ հարց է, թե այդ ինչպե՞ս են ֆինանսավորվել այդ ոչ եկամտաբեր ծրագրերը: Առավել եւս, որ. "Ներդրումներ/փոխառություններ ստացած ընկերությունները հիմնականում կրում են ֆինանսական դժվարություններ": Դրանից հետո արդեն սկսվում է ներդրումային պայմանները փոխելու ուղղությամբ լացուկոծը, եւ, իհարկե, հիմնադրամը միանգամայն բարեսիրտ է գտնվում. "1.6 մլրդ դրամ ներդրումների/փոխառությունների համար նախապես ակնկալվող 327.7 մլն դրամի փոխարեն 01.11.2013թ. դրությամբ Հիմնադրամի համապատասխան հաշվին կատարվել է ընդամենը 170.9 մլն դրամի վճարում": Որոշ դեպքերում այդ չվճարումները ակնհայտորեն կեղծ բացատրություններ ունեն: Սակայն անգամ այն պարագայում, երբ շահառուները չվճարելու համար պատասխանատու են գոնե իրենց բավականին կասկածելի գույքով, Հիմնադրամն էլի միանգամայն "բարեսիրտ" է. "Ընթացակարգը կիրառելու փոխարեն, երկարաձգում է շահութաբաժինների վճարման ժամկետները` ընդհուպ 2017 թվական": Իսկ 2017թ.-ին "ով սաղ, ով մեռած":

Շարունակելի
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում