ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉ ԿՏԱ ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԵՏՄ-Ն
Արխիվ 12-16ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉ ԿՏԱ ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԵՏՄ-Ն
Անդրադառնալով այն հարցին, թե հայաստանյան տնտեսությունը կոնկրետ ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությունից, "Իրավունքի" նախորդ համարում կենտրոնացանք այն սպասելիքների վրա, որոնք առաջ են գալիս ԵՏՄ-ի հիմքում դրված միասնական արտաքին քաղաքականության գաղափարից: Այդ գործոնն իր էֆեկտը հայաստանյան տնտեսության վրա կունենա այսպես ասենքª մեխանիկորեն, անկախ այն բանից, թե ինչ ռեակցիա կցուցաբերի Հայաստանն ու հայաստանյան տնտեսությունը:
Ակնարկը վերաբերում է նրան, որ Հայաստանն ունի տնտեսության մոնոպոլիզացվածության բարձր մակարդակ: Կամ կոպիտ ասած, անկասկած մեր հայրենական օլիգարխիան կփորձի ¥եւ արդեն իսկ նման ծրագրեր մշակում են¤ ԵՏՄ-ից առաջ եկող տնտեսական փոփոխությունները հարմարեցնել սեփական օլիգարխիկ շահերին, այսինքնª որ ունեցած դիրքերը ոչ միայն չկորցնեն, այլեւ նույնիսկ հնարավորության դեպքում դրանց տան, այսպես ասենք` "եվրասիական բնույթ":
Երկրի ներսում, իհարկե, շատ բան է հնարավոր "դզել-փչել": Իհարկեª այդ խնդիրն ունեն ԵՏՄ մյուս անդամները եւս, եւ այդ առումով է շատ կարեւոր դառնում, որ տնտեսական մեխանիզմները գործեն մեխանիկորեն, ինչը դրանք սեփական շահերին համապատասխան վերակառուցելու օլիգարխիկ հնարավորություններն էականորեն սահմանափակում է:
Նշված խնդրի լուծմանն է ուղղված, ինչպես նշեցինք, Միության միասնական արտաքին քաղաքականության գաղափարը, որն իր ենթատեքստերում ունի ապրանքների եւ, հատկապես, հումքի արտահանման-ներմուծման ընդհանուր ռազմավարություն, որին ուզած-չուզած` պետք է ենթարկվեն նաեւ Հայաստանից, ասենք, ոսկի կամ այլ մետաղներ արտահանողները: Դրա հետ մեկտեղª ԵՏՄ-ի ստեղծման պայմանագրում, ավելի կոնկրետª Միության փաստաթղթային բազայում կան եւս մի շարք նմանատիպ գլոբալ գործոններ, որոնք նույն կերպª մեխանիկորեն են իրենց ազդեցությունը գործելու: Եվ այստեղ, իհարկե, առաջնային դիրքերում է առանց մաքսային սահմանների Միության գործունեության հիմնարար սկզբունքը:
Լիարժեք, բոլոր ապրանքների համար միանգամայն բաց սահմաններ ԵՏՄ-ն այս պահին չունի: Ավելի ճիշտª կան մի շարք ապրանքատեսակներ ¥օրինակª նավթ, գազ, հումքի մի շարք այլ տեսակներ¤, որոնց տեղաշարժը Միության մեջ, ճիշտ է, այս պահին էլ բաց է, սակայն միայն որոշակի քվոտաների սահմաններում: Ընդ որումª քվոտավորումից հետո էլ դեռ մնում են որոշ սահմանափակումներ: Մասնավորապեսª ասենք Բելառուսը որոշակի չափաքանակներից հետո այլեւս իրավունք չունի իր տարածքում վերամշակված ռուսական նավթը վերարտահանել երրորդ երկրներ: Սակայն կոնկրետ այդ օրինակը, ցավոք, Հայաստանին գործնականում չի վերաբերում այն պարզ պատճառով, որ նավթի վերամշակում չունենք: Ինչեւէ, լիովին բաց սահմանների Միությունը կհասնի մոտավորապես 2020-22թթ., ինչն այս կարգի գլոբալ ինտեգրացիոն կառույցների համար միանգամայն տրամաբանական ժամկետ է: Սակայն հիմնականում այդ խնդիրը, ինչպես նշեցինք, Հայաստանի համար անգամ գոյություն չունի. կամ չունենք համապատասխան հումքի վերամշակում, կամ ներկրման քվոտավորված ծավալները ¥օրինակª նավթամթերք, գազ, ալմաստ¤ միանգամայն համապատասխանում են հայաստանյան տնտեսության ներկայիս պահանջներին:
Բայց ահա մյուս բոլոր, այդ թվումª կենսական նշանակության ապրանքների համար ներքին սահմանները ԵՏՄ-ի ստեղծման առաջին իսկ օրվանից բացվում են: Ընդ որում, այդ ապրանքատեսակներից շատերի ներկրումը, անկախ նրանից, թե որտեղից է իրականացվում, այս պահին խիստ մոնոպոլիզացված է, որոշ դեպքերում էլª ամբողջովին մոնոպոլիզացված: Եվ ահա այս դիրքերը պաշտպանելու համար է, որ մեր օլիգարխիկ համակարգի որոշ ներկայացուցիչներ արդեն իսկ մտածում են ելքեր գտնելու մասին: Բայց ահա այդ առնչությամբ օրերս մեզ բավականին հետաքրքիր իրավիճակ նկարագրեց, այսպես ասենք, օլիգարխիկ կառույցներից մեկում "ուղեղային կենտրոնի" համարում ունեցող մեր զրուցակիցը. "Ներքին շուկայում մրցակցության խնդիր դեռ չենք տեսնում. մի շարք ապրանքների մեր ներկրման մեծ ծավալների արդյունքում ունենք միանգամայն ձեռնտու ինքնարժեք, որ կարողանանք փոքր ներկրողներից, ասենք նաեւ մեծ ծավալներ ներկրել ցանկացողներից, շուկան պաշտպանել: Բայց մտածում ենք, որ շուկան բացվելուց հետո այստեղ կփորձեն մտնել ոչ հայաստանյան գործարարները: Մեր համեմատ բազմապատիկ անգամ խոշոր առեւտրային ցանցեր Ռուսաստանում, ինչ խոսք, շատ կան, որոնց համար Հայաստանը կարող է դառնալ հավելյալ եկամտի աղբյուր: Նրանց մոտ ծավալներն անհամեմատ մեծ են եւ արդեն մրցակցելը կդառնա շատ դժվար: Գումարած դրանª կան ռուսահայ բազում միջին գործարարներ, որոնք արդեն հաստատ անտարբեր չեն մնա բոլոր նախկին առեւտրային հայտնի խոչընդոտներից ազատվող հայաստանյան շուկայի նկատմամբ: Եվ, վերջապես, կա մեծ թվով մասնավոր անձանց կողմից փոքր-փոքր չափերով ապրանքներ տանել-բերելու տարբերակը, որի դեմ արդեն որեւէ քայլ անելու տարբերակներ չենք էլ տեսնում...":
Կոպիտ ասած, սահմանները բացվելու դեպքում տեղական մոնոպոլիաները նախկին պայմանավորվածությունների ¥որոնք շատ շուտ կխախտվեն¤, գործող առեւտրային ցանցերի, ներմուծման մշակված սխեմաների հաշվին հույս ունեն որոշ ժամանակ հին դիրքերը պահել: Բայց եթե սկսվի դրսից եկող ապրանքների զանգվածային հոսք, ապա այն "հին ու բարի" մեթոդներով "ջարդելու" տարբերակը պարզապես բացառվում է, քանի որ դա արդեն նախª հակառակ ուղղությամբ գնացող հայկական ապրանքների դեմ "ծանր" ռեակցիա կարող է առաջ բերել, եւ հետոª մեկ-երկու ու նման "պատժիչ" մեթոդներն արդեն եվրասիական կառույցներում լուրջ "բազարների" տեղիք կտան: Իսկ նման "բազարները" հարթելն արդեն հայաստանյան օլիգարխիայի ատամի բանը չէ:
Մնում է միայն պատրաստվել ծանր մրցակցության, որից, հաստատ, ինչպես հայաստանյան շարքային սպառողը, այնպես էլ առնվազն տնտեսության "փոքր եւ միջին" հատվածը միայն կօգտվեն:
Իսկ որպես "փոխզիջումային" տարբերակ` մեր հիշատակած զրուցակիցը մտածում է հետեւյալի մասին. "Բայց սա նաեւ լավ է նրանով, որ մեր համար էլ բացվում է ռուսական շուկան: Եթե մինչ այժմ, այն էլ ճանապարհային նման բարդություններով, հիմնականում ներկրումներ էինք իրականացնում հայաստանյան երկու-երեք միլիոնանոց շուկայի համար, ապա նույն մեխանիզմները ¥եվրասիական¤ մեզ թույլ են տալիս բավականին ազատ շնչել նաեւ ասենք ռուսական շուկայում: Մեր չափանիշներով ապրանքային հսկայական ծավալներն այնտեղ բավականին համեստ տեսք կունենան, այսինքնª կարծում ենք, որ նման համեստ նիշաներ վերցնելու երեւի այնտեղ չեն էլ մտածի մեզ որպես մրցակից դիտարկել: Իսկ որ կարելի է այնտեղ շատ ավելի լուրջ եկամուտներ ստանալ, քան Հայաստանի փոքր շուկայում, ակնհայտ ճշմարտություն է":
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Թեման կամփոփենք
"Իրավունքի" վաղվա համարում

