"ԱՅՍ ՄԻՏԻՆԳԱՅԻՆ "ԿԱՄՊԱՆԻԱՆԵՐԸ", Ի ՎԵՐՋՈ, ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԵԼՈՒ"

Արխիվ 12-16

"ԱՅՍ ՄԻՏԻՆԳԱՅԻՆ "ԿԱՄՊԱՆԻԱՆԵՐԸ",
Ի ՎԵՐՋՈ, ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԵԼՈՒ"


Այդպես էլ չկայացած թեժ քաղաքական աշունը կամաց-կամաց իր տեղը զիջում է ձմռանը, ու սա ոչ թե պայմանավորված է եղանակով, այլ` քաղաքական գործընթացներով: Այլեւս իրականություն է Հայաստանի` Եվրասիական միության անդամ լինելը, իսկ ոչ իշխանական "եռյակը" մի կերպ իր իսկ կողմից խոստացած հանրահավաքի տակից է դուրս գալիս: Վերջին քաղաքական իրադարձությունների մասին էլ ծավալվեց "Իրավունքի" զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

"ՐԱՖՖԻՆ ՄԵԿ-ՄԵԿ ԷԴՊԻՍԻ ՃԻՇՏ ԲԱՆԵՐ ԷԼ Է ԱՍՈՒՄ"

-Պարոն Հարությունյան, մոտ ապագայում Հայաստանի` ԵՏՄ անդամակցման հարցը կդրվի Ազգային ժողովի քվեարկությանը: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի օպոզիցիայի դիրքորոշումը:
- Օպոզիցիայի վերաբերմունքը, կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է նշել: Այս վերջին հանրահավաքի ժամանակ նա ասաց, թե ողջունում է, որ Հայաստանը մտավ Եվրասիական տնտեսական միության մեջ: Կարծում եմ` կարող է միասնական չքվեարկեն, բայց օպոզիցիայից կլինեն մարդիկ, որ կողմ կքվեարկեն:
- Ըստ Էության, նույն հանրահավաքի ժամանակ միայն "Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ խոսեց ԵՏՄ-ի մասին: Արդյո՞ք սա նրա անձնական տեսակետն էր, թե "եռյակը" որոշ տողատակերով համամիտ է նրա հետ:
- Արդեն ասացի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրական խոսեց այդ մասին, իսկ դա ընդամենը Րաֆֆի Հովհաննիսյանի կամ իր կուսակցության դիրքորոշումն է եղել: Այնպես որ, "եռյակում" այդ հարցի վերաբերյալ ակնհայտ է, որ միասնական դիրքորոշում չկա:
- Եվ ընդհանրապես, ինչպես օրերս Ր. Հովհաննիսյանն է մամուլում անկեղծացել, "եռյակը" միասնական օրակարգ չունի:
- Գիտեք, Րաֆֆին մեկ-մեկ էդպիսի ճիշտ բաներ էլ է ասում:

"ԵՌՅԱԿԸ ՆՈՒՅՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԲԵՐ
ԿԱՐԾԻՔՆԵՐ Է ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ"


-Իսկ կկարողանա՞ "եռյակը" հոկտեմբերի 24-ին էլ իր երեք ուժերը միավորվել եւ հանրահավաք անցկացնել:
- Չի բացառվում, որ "եռյակը" համաձայնության կգա եւ կկարողանա ամսի 24-ին նորից հանրահավաք անել: Բայց իմ խորին համոզմամբ, իրենք էլ, կարծում եմ, համոզված են, որ այս միտինգային "կամպանիաները", ի վերջո, անհաջողության են մատնվելու:
- Ի դեպ, քանի որ խոսեցիք անհաջողության մասին, նշենք, որ մամուլը հանրահավաքից հետո բազմիցս անդրադարձել է, թե ինչպիսի նվաստացած վիճակում էր գտնվում "Ժառանգության" առաջնորդը ԲՀԿ եւ ՀԱԿԿ առաջնորդների կողքին...
- Ճիշտն ասած, չեմ տեսել իր նվաստացած վիճակը, բայց որ գրում են, ուրեմն` իրենք տեսել են:
- Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք ասել, որ այսօր "եռյակում" կան ավագ եւ կրտսեր ներկայացուցիչներ:
- Օբյեկտիվորեն այդպես է, որովհետեւ նայած ինչ կուսակցություն ինչպիսի հզորությամբ է հանդես գալիս: Պարզ է, որ տարբերություն կլինեն:

"ԶԱՐՈՒՀԻՆ ԱՆԼՈՒՐՋ ԲԱՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ"

-Անդրադառնանք նաեւ կուսակցություններին` ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց, թե իրենք շարունակում են մնալ որպես հրաշալի "քառյակ"` նկատի ունենալով հենց ՀԱԿԿ-ի մաս կազմող ՀԺԿ-ին: Ըստ Ձեզ, "քառյակը" կշարունակի՞ մանրանալ ու ավելի շատանալ:
- Չեմ կարող այդպես ասել, բայց կարող է եւ քչանան ու հակառակ գործընթացն էլ լինի: Այսինքն` երկուսն էլ հավասարազոր կարելի է մտածել. կարող է ե՛ւ ավելանան այդ կուսակցությունները, կարող է ե՛ւ կրճատվեն: Այստեղ կուսակցությունների թվով չէ պայմանավորված հաջողությունը, որ կարեւորենք շատ լինի կամ քիչ լինի: Կարծում եմ` ամենակարեւորը ընդդիմության օրակարգի ձեւավորումն է, որը դժբախտաբար չի ձեւավորվում եւ, կարծես թե, նույն հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են արտահայտում:
- Իսկ "եռյակը" կընդունի՞ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկը, թե պետք է քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ գործող նախագահին:
- "Եռյակն" ինչպե՞ս կարող է գնալ այդ քայլին, եթե Զարուհի Փոատանջյանը, ինչպես դուք եք ասում, պահանջում է նաեւ Քոչարյանին պատասխանատվության ենթարկել: Չեմ կարող ասել, որովհետեւ Զարուհին անլուրջ բաներ է առաջարկում: Եվ ընդհանրապես, նման հայտարարություններ չի՛ կարելի անել: Ես լուրջ չեմ վերաբերվում այդ կնոջը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում