ԵՎՐՈՊԱՆ ԼՐՋՈՐԵՆ Է ՄՏԱԾՈՒՄ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԵՎՐՈՊԱՆ ԼՐՋՈՐԵՆ Է ՄՏԱԾՈՒՄ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երեկ Կիեւումª Գերագույն ռադայի հերթական մայդանն էրª դրա բոլոր "դասական" կանոններով հանդերձ: Փայտեր, ձողեր, ծխագլաններ, պայթուցիկներ, արդեն չգիտես էլ ինչի դեմ բողոքող մի քանի հազարանոց ամբոխ, դիմակավոր անձինք, մինչեւ իսկ մեկ-երկու կրակոց հնչեց: Եվ, իհարկե, էլ ինչ մայդան` առանց դրա գլխավոր ատրիբուտիª բողոքողների կենտրոնում վեր խոյացող ավտոդողային խարույկի:ԻՍԿ ԿԻԵՎՈՒՄ ՆՈՐԻՑ ՄԱՅԴԱՆ Է
Մի խոսքովª ոչ մի նոր բան: Եվ այս պատմությանը կարելի էր անգամ չանդրադառնալ, եթե այս հերթական մայդանցիները, որոնց, ի դեպ, շրջապատել ու ոստիկանական "դուբինկաներից" պաշտպանում էին բենդերական "Աջ սեկտորի" դիմակավոր գրոհայինները, ուկրաինական խորհրդարանից այդ հույժ ամերիկահաճո, այսինքնª միանգամայն դեմոկրատական մեթոդներով չպահանջեին ընդունել օրենքի ուժով ճանաչել տխրահռչակ ուկրաինական ապստամբական բանակը: Այո, խոսքը դեռ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ուկրաինական բենդերականների խմբավորման մասին է: Այն, իհարկե, նույնիսկ բանակ համարելն է զավեշտի նմանվում, քանի որ 1940-ականների սկզբներին ձեւավորվելով որպես գերմանական զորքերի կցորդ, բացի ներքին պատժիչ արշավանքներից, որեւէ այլª զուտ պատերազմական գործողության չի մասնակցել: Չնայած դրան, իհարկե կարելի է հասկանալ, թե ինչու են անցած դարի 40-ականների բենդերականների թոռներն ու ծոռներըª "Աջ սեկտորականները", այդքան ձգտում իրենց պապերին բանակ "սարքել" ու վետերաններ "դարձնել": Բայց ահա այդ պահանջը Ռադային ներկայացնել, թեեւ այստեղ էլ բենդերական ծագումնաբանության պակաս չկա, բավականին տհաճ իրավիճակի մեջ է դնում "շոկոլադե" նախագահ Պորոշենկոյին: Առանց այդ էլ արդեն նույնիսկ Եվրոպայում են սկսել ի ցույց դնել ուկրաինական ներկայիս "հեղափոխականների" տեղային ֆաշիստական գաղափարախոսությունն ու դրանից գրեթե չտարբերվող գործելաոճը, հիմա էլ "Աջ սեկտորն" է պահանջում դա "պեչատել"ª իրենց պապերին օրինական զինվորականներ հռչակելով: Իհարկեª կարելի էր դրան գնալ, եթե միակ քննադատողները ռուսները լինեին: Բայց Երկրորդ աշխարհամարտին այդ նույն բենդերականներն ավելի շատ լեհերի եւ արեւելաեվրոպական այլ ազգությունների են ամբողջական գյուղերով վառել, քան ուկրաինական ռուսների կամ բելառուսների:
Այդ փաստերին մինչեւ իսկ Նյուրենբերգում են համապատասխան վերաբերմունքի արժանացրել, ու հիմա դրանք "օրինականացնել", այսինքնª ֆաշիստական այդ բեռը բացահայտորեն ժամանակակից Ուկրաինայի ուսերին դնելով եվրոպական ուղիներին դուրս գալը գոնե Պորոշենկոյի համար քաղաքական ինքնասպանությունից էլ վատ կլինի. միգուցե ոչ այսօր, քանի դեռ նրա կարիքն ունեն, ապա հաստատ վաղը-մյուս օրը: Գումարած դրան, ինչքան էլ որ օրինակª լեհական կառավարական շրջանակներում հակառուսական հիստերիան պարտադրում է "սատարել" ուկրաինական "հեղափոխությունը", բայց լեհերն էլ ապուշներ չեն, տեսնում են, որ նույն բենդերական գաղափարախոսության մեջ դեռ իր պատվավոր տեղն ունի արդի Ուկրաինայի ոչ միայն արեւելյան, այլեւ արեւմտյան հարեւաններին բնաջնջելու կետը: Եվ ի՞նչ, եթե ուկրաինական պատերազմն ավարտվի, այս անգամ ո՞ւր են նայելու արդեն մինչեւ ատամները զինված եւ ներկայիս անպատժելիությունից իրենց աշխարհի տերերը համարող բենդերականները. անշուշտª նախ Լեհաստան, ապա Եվրոպայի խորքերը:
Մի խոսքովª Պորոշենկոն ստիպված էր ծեծուջարդով ցուցարարներին ցրելª չմոռանալով համենայնդեպս նրանց նաեւ ռուսական գործակալներ "սարքել": Բայց մի քիչ ուշ էր. այս միջադեպին հասցրեցին ուշադրություն դարձնել նաեւ արեւմտյան լրատվամիջոցներում, ընդ որում, հնչեցնելով մոտավորապես այն մտավախությունները, որոնց մենք անդրադարձանք: Եվ ամենակարեւորը. գաղափարը, որ Պորոշենկոն ոչ միայն պետք է լրջորեն մտածի Դոնբասի պատերազմը հարթելու, այլեւ ներքին ծայրահեղականներին առնվազն զինաթափելու ուղղությամբ, կարծես թե նաեւ Արեւելյան եվրոպական երկրներում է սկսել լուրջ թափ հավաքել: Իհարկեª այլ հարց է, թե ինչքանով Պորոշենկոյին կհաջողվի վերահսկողության տակ առնել ներուկրաինական մինչեւ վերջ զինված ծայրահեղական խմբավորումներին, որոնք, ի դեպ, ըստ էության արդեն գոյություն չունեցող ուկրաինական բանակի փոխարեն վերածվել են երկրի հիմնական ռազմական ուժի ու եւս մեկ հեղաշրջման ռեալ հնարավորություն ունեն: Առավել եւս, որ այսքան հաճախակի դարձած եւ հիմնականում ծեծուջարդերով ավարտվող "մինիմայդանները" գնալով միայն խորացնում են ուկրաինական ծայրահեղականների եւ Պորոշենկոյի դեմքով ներկայացող օլիգարխիայի միջեւ անդունդը: Կամª ի՞նչ կլինի, եթե իրոք տեղի ունենա նման իշխանափոխություն, այսինքնª իշխանության գան իրենց բենդերական պապերի արժանի հետնորդը դարձած այդ ուժերը: Եվրոպական մի շարք աղբյուրներ մինչեւ իսկ այս հարցադրմանն են հասել ու գործնական ելք չտեսնելովª նշված աղբյուրներից մեկը նույնիսկ այստեղ էլ չէր մոռացել մեղադրել ռուսներին, բայց արդեն զավեշտի հասնող ոճի մեջ. "Ռուսները, երբ զորք էին մտցնում Դոնեցկ, ինչո՞ւ մինչեւ Կիեւ չհասան. արդեն ամեն ինչ ավարտված կլիներ": Իսկ ավելի չափավոր գնահատականներն այն ուղղությանն են մոտենում, թե պետք է հնարավորինս արագ վերջ տալ ռուսական պատժամիջոցներին, ուկրաինական խնդրին ինչ-որ լուծում գտնել, քանի դեռ չի եկել ձմեռը. "Որը կարող է դեռ բազում կիեւյան անակնկալներ մատուցել Եվրոպային":
ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԸ
Չնայածª ռուսական պատժամիջոցներից հրաժարվելու մասին միայն եվրոպական լրատվական աղբյուրները չէ, որ նման թափանցիկ ակնարկներ են հնչեցնում. երեկ այդ մասին խոսելովª Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության լատվիացի ղեկավար Վիգաուդաս Ուշաչկասը հայտարարեց, թե Եվրոպան դիտարկում է մինչեւ ընթացիկ ամսվա վերջը պատժամիջոցները չեղյալ համարելու տարբերակը: Իհարկեª սրանում ուկրաինական բենդերականների այդ օյինները լավագույն դեպքում միայն մասնակի դեր կարող են ունենալ: Իսկ ավելի խորքային պատճառի մասին երեկ ակնարկեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովըª այդ պատժամիջոցների պատճառով Եվրոպայի կորուստներն այս տարեվերջին կհասնեն 40 միլիարդ եվրոյի, ու եւս 50 միլիարդի կորուստ էլ սպասվում է գալիք տարվա ընթացքում: Ընդ որում, սրանք դեռ նախնական գնահատականներն են, իսկ վերջնականներն էականորեն ավելի բարձր կարող են լինել: Սրա հետ մեկտեղ ռուսական իշխանական այլ օղակներից այս օրերին հնչում են ավելի շուտ պրովոկացիոն բնույթի կարծիքներ, թե այս իրողություններով հանդեր էլ. "ԱՄՆ-Գերմանիա տանդեմը ոչ մի դեպքում չի հրաժարվի պատժամիջոցներից": Ընդ որում, դա միգուցեեւ ՌԴ-ի համար այս պահին ավելի նախընտրելի տարբերակ է, հաշվի առնելով, որ օրերս չինացիների հետ կնքեցին եւս մի քանի տասնյակ խոշոր տնտեսական պայմանագրեր, այդ թվումª արեւմտյան պատժամիջոցների տակ հայտնված երկու բանկերի բավականին լուրջ ֆինանսական փոխառություններ տրամադրելու մասին, որից հետո, որպես վտանգ, այդ նույն արեւմտյան պատժամիջոցներն առհասարակ են կորցնում իրենց իմաստը: Ընդ որում այն, որ այդ պայմանագրերը կնքվեցին այս շաբաթ Իտալիայում տեղի ունենալիք Ասիա-Եվրոպա, իսկ իրականումª Ռուսաստան-Եվրոպա համաժողովի նախօրեին, հուշում է, որ այնտեղ կանցլեր Մերկելի հետ հանդիպումներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն է ստանում ոչ միայն եվրոպական պատժամիջոցների նկատմամբ անտարբեր գտնվողի դիրքերից հանդես գալ, այլեւ այդ միգուցեեւ ցուցադրական անտարբերության "կշիռն" էականորեն ավելացնելª դրա տակ դնելով նաեւ չինական այդ բոլոր ծրագրերը: Ծրագրեր, որոնց համար տիկին Մերկելն էլ իր հերթին էր ամիսներ առաջ Պեկին հասել, սակայն ի տարբերություն Վ. Պուտինի, այդպես էլ լուրջ արդյունքների չհասավ:
Բայց նաեւ այս կերպ ՌԴ նախագահը փաստացի Եվրոպային միանգամայն առարկայորեն ցույց է տալիս, որ Պեկինի հետ գլոբալ հարաբերությունների հարցում Մոսկվան ոչ միայն յոթմղոնանոց քայլերով առաջ է անցնում եվրոպական մյուս բոլոր մայրաքաղաքներից, այլ նաեւ, որ աշխարհի թիվ մեկ տնտեսության վերածվող Չինաստանի եւ թիվ մեկ հանքային ռեսուրսների տիրապետող Ռուսաստանի հարաբերությունները դուրս են եկել հումքի մատակար-գնորդ հարթությունից եւ ստացել են գլոբալ ռազմավարական բնույթ: Ավելինª որ ստեղծվել է ռուս-չինական տանդեմ, որի տնտեսական գլոբալ վեկտորը կարող է ուղղվել դեպի Շանհայյան տնտեսական համագործակցություն կամ ԲՐԻԿՍ համակարգեր, բայց կարող է գնալ նաեւ եվրոպական ուղղությամբ: Թե ինչ մեծ գլխացավանք կարող է դառնալ այդ տանդեմը ԱՄՆ-ի համար, կարելի է կռահել: Բայց ահա Եվրոպային Լավրովն այս առաջարկն է անում. "Առաջ տանելով եվրասիական ինտեգրացիան, մենք նաեւ բաց ենք այլ երկրների եւ տարածաշրջանային միավորումների հետ համագործակցության հարցում: Պատրաստ ենք քննարկել Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հեռանկարները...":
Դե իսկ եվրոպական պատասխանը տեսանելի կդառնա արդեն այս շաբաթվա ընթացքում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

