ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Կան քաղաքական դեմքեր, ովքեր տարիների ընթացքում քաղաքականապես բացարձակապես չեն աճում: Այդպիսի գործիչների թվին, անշուշտ, պատկանում է եւ ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ: Ի՞նչ էր նա ասում, օրինակ, 2003-ին` "կարգ ու կանոն... միայն սահմանադրական ճանապարհով": Զարմանալիորեն, 11 տարի անց էլ նա գործնականում նույնը հնչեցրեց Ազատության հրապարակում. "Ակնհայտ է, որ մեր երկրում չկա ոչ հասարակական պահանջ, ոչ էլ անհրաժեշտություն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար: Չկա, քանի որ այն ծանր իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, պայմանավորված է ոչ թե Սահմանադրության անկատարությամբ, այլ Սահմանադրության ոտնահարմամբ": Անշուշտ, շարքային միտինգավորները դա ընկալեցին որպես պատում` չինական այբուբենի մասին, ու մոտավորապես այդ պատճառով էլ, լրագրողներից շատերն արձանագրեցին, որ Դեմիրճյանը "խոսեց Սահմանադրությունից": Բայց մի կողմ դնելով սահմանադրական իրավագիտության բարդությունները, արձանագրենք մի զարմանալի հանգամանք: Մի՞թե պարոն Դեմիրճյանին թվում է, որ եթե Սահմանադրությունը չփոփոխվի, ապա դա երաշխիք է, որ այն չի ոտնահարվի:
Թեեւ "եռյակի" առաջնորդները այդպես էլ չբացատրեցին ժողովրդին, թե իրենց ուզածն ինչ է, զարմանալի պարզությամբ դա բանաձեւեց  ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ. "Սկզբից ուլտիմատումներով է խոսում, պահանջներ է դնում, պահանջները փոխվեցին առաջարկության, հիմա էլ ասում են` դուք առաջարկություն արեք: Մենք բազմիցս ասել ենք, եթե կա խնդիր, կա քննարկելու հարց, մենք պատրաստ ենք քննարկելու: Էս մարդիկ լրիվ ուրիշ բան են ուզում, ասում են` մենք իշխանություն ենք ուզում, որեւէ քննարկում չենք ուզում, մենք ենք ուզում լինել իշխանություն: Գիտեն, որ ընտրություններով չեն անցնի, առանց ընտրության, առանց որեւէ բանի իշխանություն են ուզում": Դե ինչ, երեւի ծերուկ Ֆրոյդն էլ ավելի պարզ բացատրություն չգտներ, բայց զարմանալի է, ինչո՞ւ է պարոն Բաղդասարյանը այդպիսի դաժանությամբ կոտրում այդ խեղճերի սրտերը: Դե թող մի քիչ էլ երազեին, մինչեւ հասնեին ԱԺ ընտրություններին եւ այդտեղ ստանային իրենց գնահատականը:
Իսկ հիմա մի զարմանալի լուր Արցախից: ԼՂՀ վարչապետ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ տեղեկացրեց, որ Արցախում կառուցվում է ձկնաբուծական ֆերմա` սեւ խավիար արտադրելու նպատակով: Դե ինչ, արցախցիները ստիպեցին մազութային սուլթանատին աշխարհով մեկ վնգստալ, թե "մեր տարածքի 20%-ը տարան", հիմա էլ, զարմանալիորեն, ուզում են զրկել այդ դժբախտներին` սեւ խավիարի մենաշնորհից: Ախր, ինչպես կարելի է, "խավիարային դիվանագիտությունը" մնացել է Կովկասի թուրքերի թերեւս միակ եւ վերջին մխիթարանքը, այն էլ, պարզվում է, որ 4 տարի անց ի հայտ է գալու Արցախի մրցակցության գործոնը նաեւ այդ ոլորտում: Խեղճ Իլհամ Ալիեւ, նրան երեւի թե կմնա միայն դարդից գնալ-գցվել Կասպից ծովը, եթե, իհարկե, այս 4 տարվա ընթացքում նրան ծովը չգցեն ազատությանն ավելի ու ավելի ձգտող լեզգիները, թալիշները եւ այլ գաղութացված ազգերը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում