ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ՞ ՍՈԴՈՄԱՑՎԻ

Արխիվ 12-16

ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ՞ ՍՈԴՈՄԱՑՎԻ

Երեկ մամուլում տարածված տեղեկություններից կարելի էր ենթադրել, որ աշխարհի վերջը, իսկապես, մոտ է: Ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում առկա տեղեկատվության համաձայն` Վատիկանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների Սինոդը, որն այս օրերին Վատիկանում ընտանիքի թեմային նվիրված արտակարգ գագաթնաժողով է հրավիրել, կոչ է արել մեծ հարգանքով վերաբերվել համասեռամոլներին եւ ոչ ավանդական զույգերին: Ավելին` հունգարացի կարդինալ Պիթեր Էրդոնն իր ելույթում անդրադառնալով վերոնշյալին` նշել էր, թե մարդկանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին իրենք կան: Կաթոլիկ եկեղեցու կողմից ընտանիքի մասին ավանդական պատկերացումների խեղման այս մտահոգիչ հարցի վերաբերյալ "Իրավունքը" զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների վարիչ-տնօրեն Տ. ՀՈՎԱԿԻՄ եպիսկոպոս ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ.
- Նախ նշեմ, որ Կաթոլիկ եկեղեցին դեռ մինչեւ հաջորդ հինգշաբթի որոշում չի կայացնելու, եւ սա ընդամենը հատված է Բուդապեշտի եպիսկոպոսի խոսքից, որը տարածում գտավ մամուլում: Չեմ կարծում, որ Կաթոլիկ եկեղեցին իր դիրքորոշումը` ավանդական ընտանեկան արժեքների շուրջ, փոփոխի, որովհետեւ արքայության հասնելու երկու ճանապարհ կա` առաջինը` դա կուսակրոն վանական կյանքի միջոցով, երբ դու քեզ նվիրում ես Աստծուն, երկրորդը` ընտանիքի միջոցով: Իսկ ընտանիքը լինում է բացառապես կնոջ եւ տղամարդու միջոցով: Կաթոլիկ եկեղեցին հնարավոր է, որ առիթ տա, որպեսզի նման կարգի մարդիկ վերադառնան եկեղեցի, բայց չեմ կարծում` իր ընկալումներն ու ուսմունքը` ընտանիքի եւ ընտանեկան ավանդական արժեքների շուրջ, փոխի: Կրկնում եմ` սա ընդամենը Բուդապեշտի եպիսկոպոսի արտահայտած կարծիքն է, որն իր ճառում ասել է, թե կարեկցանքով պետք է մոտենանք այդ կարգի մարդկանց: Միեւնույն ժամանակ, պետք է հիշենք, որ Բուդապեշտը այն երկրի մայրաքաղաքն է, որը հանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում