ԲԱՔՎԻ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ՀԱՅ "ԹՈՒԹԱԿՆԵՐԻ" ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ
Արխիվ 12-16ԲԱՔՎԻ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ՀԱՅ "ԹՈՒԹԱԿՆԵՐԻ" ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ
Որոշ լրատվամիջոցներ ու քաղաքական-հասարակական դեմքեր, կարծես, ազգային դավաճանի իրենց իսկ թեկնածությունն առաջադրելով` այս օրերին գրեթե նույնությամբ կրկնում են այն, ինչ ադրբեջանական լրատվամիջոցներում է տարածված Հայաստանի` Մաքսային միության անդամակցման վերաբերյալ: Ավելին` փորձում են պնդել, թե Հայաստանը անդամակցելով այս միությանը` տնտեսապես տարանջատվում է Արցախից: Այս մասին "Իրավունքը" հետաքրքվեց ԼՂՀ նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ, ով խոսեց կարճ ու կոնկրետ.
- Կարծում եմ` սա որեւէ իրական հիմք չունի եւ, ուղղակի, իրականության հետ որեւէ կապ չունեցող շահարկումներ են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

