"ԵՌՅԱԿԻ" ԱՍԵԼԻՔԸ ՍՊԱՌՎԵ՞Ց
Արխիվ 12-16"ԵՌՅԱԿԻ" ԱՍԵԼԻՔԸ ՍՊԱՌՎԵ՞Ց
ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նույն նիստին զարմանալիորեն ներկա չէին ոչ իշխանական "եռյակի" որեւէ ներկայացուցիչ-պատգամավոր: Հետաքրքիր իրավիճակ է ստացվում` Ազատության հրապարակից ամպագոռգոռ ելույթներ ունեցողները բացակայում են հանձնաժողովների նիստերին, մինչդեռ հենց այդ նիստերի ժամանակ է հիմք դրվում այս կամ այն նոր օրենքին, որը հետագայում քարկոծում են կամ գովաբանում: Ինչեւէ, կամ "եռյակն" այլեւս ասելիք չունի, կամ էլ իր մտքերն ավելի ազատ արտահայտում է այն ժամանակ, երբ իր առջեւ նստած են ոչ թե ոլորտի մասնագետներ, այլ` հասարակ, բանից անտեղյակ ու դյուրահավատ ժողովուրդը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

