ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ
Արխիվ 12-16ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ
Երեկ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր հոկտեմբերի 20- 23-ի չորսօրյա ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկել ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի հունվարի 21-ին եւ 2014 թվականի հունիսի 11-ին ստորագրված "ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված "Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2" վարկային համաձայնագրում (հատուկ գործողություններ) փոփոխություն կատարելու մասին" հարցը: Բուռն քննարկման ժամանակ տեղից պայթեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ասելով, որ ամենաուշը երկու-երեք տարի հետո պատերազմ է լինելու ու շտապ պետք է բարելավել ճանապարհները: Ավելին` ըստ Հ. Բագրատյանի, այս անգամ պատերազմական գործողություններն իրականացվելու են Տավուշի, մասնավորապես Բերդի ու հարակից տարածքների կողմից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հետաքրքիր է, պարոն Բագրատյանը սկսել է կանխագուշակությա՞մբ զբաղվել, թե՞ երկարատեւ արտասահմանյան գործուղման ժամանակ վերջերս իր հետ անկեղծացել են թուրք-ադրբեջանական լրտեսները:

