ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՎՐԱ

 

Օրերս Ջավախքում բացվել է թուրքական ներդրումներով կառուցված «Փարվանա» հէկ-ը: Բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ փոխվարչապետ Կախա Կալաձեն, իսկ թուրքական կողմից էներգետիկայի նախարար Թեներ Իլդիզը: Թե արդյոք սա նշանակում է, որ վրացական իշխանությունները Ջավախքում ընդլայնում են թուրքական տիրապետությունը, «Իրավունքը» հետաքրքրվեց Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ.

- Ինչպես գիտեք, Վրաստանում էներգետիկ իրավիճակն այդքան էլ կայուն չէ: Տարվա ընթացքում, ըստ եղանակի եւ տարվա որոշ ամիսների, ժամանակ առ ժամանակ Վրաստանը էլեկտրաէներգիա է ստանում  Ադրբեջանից, եւ քանի որ իրենց մոտ ջրային ռեսուրսներն են ավելի շատ, երբ ձմեռն անցնում է, ետ են վերադարձնում այդ նույն էլեկտրաէներգիան Ադրբեջանին: Այսինքն` այդ կերպ իրար աջակցում են: Հիշենք, որ վերջին շրջանում հայ-վրացական հարաբերությունները` էներգետիկայի համատեքստում եւս բարելավվել են: Դա է վկայում այն, որ վերջերս, երբ էներգետիկ ճգնաժամ տեղի ունեցավ Վրաստանում, հայկական կողմը տրամադրեց էլեկտրաէներգիա, որ ինչ-որ չափով մինիմիզացնեն ռիսկերը, որոնք կարող էին տեղի ունենալ Վրաստանում: Ուստի` այդ իրավիճակից ելնելով, վրացական կողմը վերջին տարիների ընթացքում` դեռեւս Սահակաշվիլիից սկսած, նման ծրագրեր է մշակել եւ այդ ծրագրերի հիմնական ներդրողը թուրքական կողմն է: Այս պահի դրությամբ երկու թուրքական մեծ ընկերություններ եւս մի քանի հեկ-երի կառուցման պայմանագիր են ստորագրել Վրաստանի հետ եւ փորձում են այն իրականացնել: Իհարկե, կան որոշակի խնդիրներ` բավական մեծ հեկ-երի կառուցման հետ կապված, որովհետեւ էկոակտիվիստները եւ էկոլոգները ահազանգում են, որ խնդիրներ կլինեն եւ այլն: Բայց հիմա վրացական իշխանությունները բարելավելով իրավիճակը էներգետիկայում` պետք է շարունակեն այդպիսի նախագծերը: Ինչ վերաբերում է Ջավախքին, ինձ թվում է` դրանք զուտ բիզնես նախագծեր են, եւ չարժե ասել, որ դրանք այնտեղ խնդիրների պատճառ կարող են դառնալ: Թեպետ խնդիրներ կային, որ այդ հեկ-ի շինարարության ժամանակ տեղի հայ բնակչությունն այդքան էլ ներգրավված չէր այդ գործընթացում, քանի որ շինարարական կազմակերպությունները եւս թուրքական էին:

- Այսինքն` կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ այս գործընթացները միտված չեն ջավախահայերի դեմ:

- Ոչ, բայց այստեղ այլ խնդիր կա: Իրենցից պահանջվում է ներդրումներ` այս պահի դրությամբ, եւ քանի որ միակ պատրաստ կողմը Թուրքիան է, թուրքերը ներդրումներ են անում, եւ Վրաստանն այդ ամենից շահում է: Դրանից ելնելով` նաեւ ինչ-որ առումով քաղաքական ազդեցություն կա, որովհետեւ վրաց-թուրքական բիզնեսը ձեռնտու է Վրաստանի համար: Եվ սա նշանակում է, որ քաղաքական որոշ հարցեր կլուծվեն հօգուտ Թուրքիայի, ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ այլն: Այսպիսի անուղղակի ազդեցություն կա, եւ վրացական կողմը Թուրքիայի հետ հարաբերությունների վատացման չի գնա: Կրկնում եմ` իրենց շատ հարկավոր են այդ ներդրումները, որոնք քիչ թե շատ պակասել են վերջին շրջանում, եւ վրացական իշխանությունները դարձել են քննադատության թիրախ նախկին իշխանությունների` Սահակաշվիլու եւ «Միացյալ ազգային շարժման» կողմից:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում