ՎԱԶԳԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ. ՙՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՏՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՐՆԵՐԻՆ՚

Արխիվ 12-16

ՎԱԶԳԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ. ՙՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՏՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՐՆԵՐԻՆ՚


Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը` մարզիչ Վազգեն  Բադալյանի գլխավորությամբ, պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հոկտեմբերի 17-ից 26-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում: Սեպտեմբերի 27-ից Ծաղկաձորում թիմը անցկացրել է ուսումնամարզական հավաք, որին մասնակցել է 13 բռնցքամարտիկ: Թիմի մարզավիճակի եւ Եվրոպայի առաջնությունից ունեցած սպասելիքների մասին ՙԻրավունքի՚ հետ խոսեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ ՎԱԶԳԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:
-Ի՞նչ մարզավիճակում է թիմը` Ծաղկաձորի ուսումնամարզական հավաքից հետո:
- Ծաղկաձորում մենք հիմնականում անցկացնում ենք ֆիզիկական պատրաստությունը բարելավող հավաքներ, քանի որ ֆիզիկապես լավ պատրաստ լինելուց հետո, տեխնիկատակտիկականը հեշտ է տրվում, մարզիկները կարողանում են բոլոր հանձնարարություները ավելի լավ կատարել: Ուսումնամարզական հավաքը լավ է անցել, ֆեդերացիան բոլոր պայմանները ստեղծում է, որ կարողանանք պատշաճ անցկացնել բոլոր հավաքները:

Ինձ հետ աշխատում է թիմի երկրորդ մարզիչ Հարություն Նազարյանը, ում հետ փորձում ենք հնարավորինս արդյունավետ անցկացնել հավաքները: Տղաները լավ մարզավիճակում են, Ծաղկաձորի հավաքն իր արդյունքները տվել է: Այս անգամ որոշեցինք, նույն քաշային կարգում հանդես եկող երկու մարզիկներից ընտրել երկրորդ համարներին, եթե մարզիկներն իրար հավասար են: Կան մարզիկներ, որ երիտասարդների աշխարհի առաջնությանը չեն մասնակցել, քանի որ պատրաստ չէին այդ տեսակ խոշոր մրցաշարի, բայց այս առաջնությանը կմասնակցեն, թեեւ ասեմ, որ այդ տղաները պատանիների աշխարհի առաջնությունների փորձ ունեն: Փաստորեն, 49 կգ, 56 կգ, 64 կգ, 69 կգ, 75 կգ եւ գերծանրքաշային կարգերում մասնակցելու են երկրորդ համարները: Իսկ մեր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին որոշել ենք հանգիստ տալ. նա բավականին բարդ մրցումների է մասնակցել: Այնպես որª Նարեկը կհանգստանա, այդ քաշային կարգում ներկայացուցիչ չենք ունենա:
- Փաստորեն, կարելի է ասել, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի անփորձ թիմով:
- Դե՝ այո, կարելի է այդպես ասել: Հիմա մեր խնդիրը չեմպիոն ունենալը չէ, ավելի շատ ուզում ենք հնարավորություն տալ մարզիկներինª դրսեւորվել խոշոր մրցաշարերում: Լինում է ինչ-որ քաշային կարգում նույն մարզիկը մի քանի տարի մասնակցում է բոլոր մրցաշարերին, իսկ այդ քաշային կարգի երկրորդ համարը այդպես էլ երկրորդն է մնում եւ, փաստորեն, աճ ստանալու հնարավորություն չի ունենում: Այս փոփոխությունները ինքնանպատակ չեն, ուզում ենք պատրաստել լավ բռնցքամարտիկներ, որոնք հետագայում կհամալրեն մեծահասակների թիմը: Պետք է շատ մարզիկների հանարավորություն տանք` մեծ մրցաշարերի մասնակցելու: Եթե որեւէ քաշային կարգի առաջին եւ երկրորդ համարները հավասար մարզիկներ են, ուրեմն` երկուսն էլ հավասար հնարավորություններ պետք է ստանան:
- Ի՞նչ սպասելիքներ կան առաջնությունից:
- Գիտեք, չեմ կարող ասել, թե ոսկե մեդալի սպասելիքներ ունեմ: Բայց մեդալների ակնկալիքներ կան իհարկե: Որեւէ մեկի անունը նշել չեմ կարող, դա սխալ եմ համարում. սա սպորտ է, ամեն բան պատահում է, կանխատեսել հնարավոր չէ: Շատ ուժեղ թիմերն են մասնակցելու առաջնությանը. նույն Ռուսաստանի, Ուկրանիայի, Խորվաթիայի թիմերը, Ադրբեջանն էլ է լավ թիմ բերում... Գիտեք, հետո վիճակահանությունն էլ մի քիչ բարի պետք է լինի, ինչը ոչ միշտ է լինում... Ինչեւէ, տղաները պատրաստ են, հուսանք` ամեն բան լավ կլինի:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում