ԵԹԵ ԵՐԵՎԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ԻՆՉՈՒ ԵՆՔ ԱՂՏՈՏՈՒՄ ԱՅՆ

Արխիվ 12-16

ԵԹԵ ԵՐԵՎԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ԻՆՉՈՒ ԵՆՔ
ԱՂՏՈՏՈՒՄ ԱՅՆ


Կայացավ ՙԷրեբունի-Երեւան՚ տոնակատարությունը իր վառ գույներով, երգ ու պարով եւ ավանդական հրավառությամբ, բայց, այնուամենայնիվ, մի բան խանգարեց, քանի որ բոլորը շտապեցին սոցցանցերում գրել, թե որքան աղտոտված էր մայրաքաղաքը տոնական հանդիսություններից հետո: Ի վերջո, զարմանալի է, երբ հերթը պատկան մարմիններինն է, բոլորս անողոքաբար քննադատում ենք, բայց ինչու չենք պախարակում, ասենք, մեր կողքին կանգնած այն քաղաքացուն, ով ասում է` սիրում եմ Երեւանը եւ միեւնույն ժամանակ թքում նույն Երեւանի հատակին: Լավ, որքան կարելի է արեւածաղիկ չրթել ու մեծ եռանդով թքել Ազատության կամ  Հանրապետության հրապարակում, բայց միեւնույն ժամանակ խոսել սեփական երկրից ու հայրենիքից: Ինչ խոսք, ոչ մի զբոսաշրջիկ չի հավատա մեր ամպագոռգոռ խոսքերին, երբ հանրահավաքից կամ ՙԷրեբունի-Երեւան՚ տոնակատարությունից հետո տեսնում է աղբասարեր ու աղբաբլուրներ` հավանական ու անհավանական վայրերում: Միթե այս նույն մարդիկ այդպես վարվում են նաեւ իրենց տանը: Դե, չէ, պարզ է, տունն իրենց մայրն է մաքրելու, իսկ մայրաքաղաքը: Չէ որ սա էլ մեր քաղաքների մայրն է եւ, վերջիվերջո, մեկ ուրիշի մայրն էլ առավոտ շուտ կամ կեսգիշերից հետո ստիպված է ուղտանմանների հետքերը մաքրել քաղաքից, ովքեր թքում ու աղտոտում են այն: Վաղուց արդեն ժամանակն է` ոչ թե բառերով ականջ շոյել, այլ անցնել գործողությունների` սեփական վարքով ու արած գործերով ապացուցել, որ Երեւանը մեր սրտում է, մեր տունն է եւ մեր սիրելի քաղաքն է: Իսկ վայրի խոզի հոգեբանությունն առաջ տանողներին կարելի է գործուղել ջունգլիներ:

Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում