ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԱՐԴՈՒՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՆՈՎԵԼ»

Արխիվ 12-16

ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ.

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԱՐԴՈՒՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՆՈՎԵԼ»

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ` տնօրեն նշանակվելուց հետո թատրոնում դադարեցին խժդժությունները, սակայն թատրոնից դուրս շարունակեցին թերահավատորեն վերաբերվել բոլորին անծանոթ տնօրենին: Թատրոնի ներսում տիրող խաղաղության, վեցամսյա աշխատանքի եւ այլ թեմաների մասին «Իրավունքը» զրուցեց հենց նորանշանակ տնօրենի հետ:


«ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԻՐՈՔ ՇԱՏ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ»


- Բնական երեւույթ էր, որ մարդիկ այդպես պիտի արձագանքեին իմ նշանակմանը, որովհետեւ անծանոթ էի: Չեմ ուզում մեկնաբանել իմ վերաբերյալ այդ ժամանակ հնչած հայտարարությունները, գտնում եմ` յուրաքանչյուր մարդ ունի իր անձնական կարծիքը եւ իրավունք ունի այն հայտնելու:

Մի անգամ ասացի, որ ժամանակ չունեմ նրանց պատասխանելու, որովհետեւ օպերային թատրոնում իրոք շատ աշխատանք կա:
- Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ կադրային ջարդ է սպասվում թատրոնում:
- Կադրային ջարդ բառը, վստահ եմ, չեմ օգտագործել, այն իմ խոսակցականի մեջ չկա: Կադրային փոփոխություններ, այո, տեղի ունեցան մեզ մոտ: Բնական է, կային մարդիկ, որոնց տարիքի եւ այլ հանգամանքների պատճառով, ստիպված եղանք հրաժեշտ տալ: Միեւնույն ժամանակ, թատրոնում եղավ որակավորման փուլ, բոլոր արտիստներն անցան որակավորում:
- Ի՞նչը մի փոքր աղմուկի առիթ հանդիսացավ:
- Յուրաքանչյուր որակավորում, հատկապես մշակույթի ասպարեզում, աղմուկ բերում է: Բայց պիտի ասեմ, որ որակավորումը մեզ մոտ կայացավ ազնիվ եւ թափանցիկ: Արտերկրից հրավիրեցինք հանձնաժողով, օրինակ` Մոսկվայի մեծ թատրոնից բալետի եւ վոկալի մասնագետներ, ժողովրդական արտիստներ: Հավատացե՛ք, իրենք ոչ ոքի չէին ճանաչում մեր թատրոնում: Իհարկե, որակավորման արդյունքում եղան արտիստներ, որոնց հետ կնքվեց վեցամսյա պայմանագիր, որը կավարտվի հունվարին: Զուգահեռ` նույն թափուր տեղերի համար հրավիրելու ենք բաց մրցույթ, որին հենց այդ նույն արտիստներն էլ իրավունք ունեն մասնակցելու: Առաջին իսկ օրվանից ասել եմ` օպերային թատրոնը միշտ էլ եղել է Երեւանի կենտրոնական թատրոնը, ու հավատացեք, այստեղ աշխատել են շատ պրոֆեսիոնալ մասնագետներ, ու նրանցից յուրաքանչյուրը սիրել է թատրոնը, պարզապես, տարիքային եւ առողջական խնդիրների բերումով ստիպված եղանք նրանց հրաժեշտ տալ:

«ԱՐՏԻՍՏԻ ՄՈՏ ՇԱՏ Է ԶԱՐԳԱՑԱԾ ԱՅԴ ՊԱՏՐԻՈՏԻԶՄԸ»

- ժամանակին եղան արտիստներ, որ ցածր աշխատավարձի պատճառով լքեցին հայրենիքը` դրսում արդեն հայտնի արտիստներ են: Նրանց կհրավիրե՞ք թատրոն` աշխատելու:

- Մեր զրույցից առաջ ինձ մոտ էր Դավիթ Բաբայանցը` մեր թատրոնի մենակատարներից, ով հանդես է գալիս լավագույն բեմերում: Ասաց, որ ուզում է ներկայացումներից մեկում երգել: Բնական է` գումարային ու տնտեսական հնարավորություններով չենք կարող նրանց այնպես ապահովել, ինչպես արտերկրում, բայց բոլորը շատ սիրելով թատրոնը, հայ լինելով` ուզում են վերադառնալ: Արտիստի մոտ շատ է զարգացած այդ պատրիոտիզմը, ինչը ուրախացնում է ինձ: Բացի այդ, պիտի ասեմ, որ թատրոնում տեղի ունեցած բարեփոխումների արդյունքում մեր արտիստական բլոկի աշխատավարձերը ավելացան 3 անգամ: Եթե ժամանակին աշխատավարձը կազմում էր միջինը 70-80 հազար դրամ, այսօր կազմում է 200-ից ավելի` մինչեւ 250 հազար դրամ, ինչի համար շնորհակալ եմ Մշակույթի նախարարությանը եւ ՀՀ կառավարությանը, որ այդ որոշումը կայացրին ու թատրոնը ստացավ այդ  աջակցությունը: Մնացածն էլ, մեր ուժերով կփորձենք կարգավորել: Այդ առթիվ` ուզում եմ ողջունել այն բոլոր արտիստներին, որոնք ժամանակին ցածր աշխատավարձի համար են հեռացել, ու հրավիրել թատրոն` մենք շատ մեծ ծրագրեր ունենք:


«ՀԻՄԱ ԲԱԼԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ»


-Թեժ ժամանակներին թատրոնի գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը նույնպես բոյկոտողներից էր, հիմա, որքան նկատեցինք, չի հեռացել թատրոնից, ավելին` նոր ներկայացում է բեմադրել:
- Իմ աշխատանքի առաջին օրը հանդիպեցի նրա հետ, եւ բավական լավ զրույց ունենցանք: Նա շատ լավ հասկանում էր իրավիճակը եւ ասաց, որ, այո, այս պայմաններում ուղղակի իր աշխատանքը չի կարող տալ այն արդյունքը, որը մենք սպասում ենք: Եվ իր կողմից եղավ առաջարկ, որ թողնի գլխավոր բալետմեյստերի պաշտոնը եւ թատրոնում մնա` ուղղակի որպես հրավիրյալ բալետմեյստեր: Ես Ռուդոլֆին մի բան ասացի. եթե ձկնորսի կողքին նստես ու անընդհատ ասես` դու ձուկ չես բռնում, դու ձուկ բռնել չգիտես, կարթդ լավը չի, մեկ, երկու` չի սիրի ձուկ բռնելը: Չի կարելի մարդուն անընդհատ փնովել: Հակառակը, ասա` գիտեմ, որ դու ամենամեծ ձուկն ես բռնելու: Հատկապես արտիստներին պետք է ոգեւորել, նրանք երեխայի նման են: Պիտի ասես` դու ես, որ կաս, քո ձայնն է ամենալավը, դու ես ամենաբարձրը թռչում: Օգոստոսին մեկնեցինք Սանկտ Պետերբուրգ` Մարինյան թատրոն` «Գայանե» բալետով: Մտավախություն կար, եւ իրենք էլ էին շատ լավ հասկանում, թե ինչպիսի քննություն է սպասվում, որովհետեւ հայկական բալետը տանել Մարինյան թատրոն, իրոք, պարզ ասեմ` կամ տապալվելու էինք այնտեղ, կամ` շատ բարձր էր ընդունվելու: Եվ, երկրորդը` մինչեւ հիմա տեղի ԶԼՄ-ները խոսում են, որ հայկական թատրոնը Մարինյան թատրոնում ստիպեց, որ ռուսները կես ժամ  հոտնկայս ծափահարեն եւ «բռավո» գոռան: Դրանից հետո ես նրանց ասացի` բա որ այդպես պարել գիտեք, ինչո՞ւ Հայաստանում էլ չեք պարում: Այնպես որ, հիմա բալետի հետ կապված` խնդիրներ չկան: Շնորհակալ եմ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին, որ համաձայնեց ու ընդունեց իմ հրավերը, նա հիմա օպերային թատրոնի գլխավոր բալետմեյստերն է: Իսկ Ռուդոլֆ Խառատյանը` հրավիրյալ բալետմեյստեր, որը ցանկության դեպքում, կարող է նաեւ իր բեմադրությունները դնել: Գիտեք, սա այն դեպքն էր, որ աղմուկը մի քիչ ավելի շատ էր, հիմա բոլորը հանդարտվել են ու հասկանում են` նախ պետք է աշխատել ու աշխատանք ցույց տալ:

«ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ ԹԱՏՐՈՆԻՆ ՇԱՏ ՊԵՏՔ ԷՐ»

-Բարսեղ Թումանյան, Գեղամ Գրիգորյան եւ էլի անուններ գնացին թատրոնից, իրենց է՞լ կբերեք թատրոն:
- Ես կողմ եմ, որ թատրոնում լինի մեկ թիմ, որը պետք է նվիրված լինի օպերային թատոնին, այլ ոչ թե` իր սեփական ամբիցիաներին, դա առաջնահերթ խնդիրն է: Ցավոք, Բարսեղ Թումանյանը հիմա Հայաստանում չէ, իրեն հրավիրեցին Ղազախստան եւ հիմա այնտեղ է աշխատում: Ես վստահ եմ, որ եթե այստեղ լիներ, կլիներ մեր կողքին, որովհետեւ իր պրոֆեսիոնալիզմը, գիտելիքները թատրոնին շատ պետք էին: Իսկ Գեղամ Գրիգորյանը մինչ այսօր համագործակցում է թատրոնի հետ, ավելին` աշխատում է թատրոնում` տնօրենի խորհրդականն է վոկալի գծով: Նաեւ Հասմիկ Պապյանի հետ ենք  համագործակցում: Մի խոսքով` բոլորի հետ էլ կապը պահպանում ենք ու մեզ համար մեծ պատիվ կլինի, որ այդ աշխարհահռչակ անունները վերադառնան  իրենց հարազատ թատրոն, ինչը օգնություն կլինի մեզ եւ մեր ազգին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում