ՈՐՔԱՆՈՎ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՈՐՔԱՆՈՎ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


Մի շարք անձանց հետաքրքրում է, թե որքանով է իրավաչափ ՀՀ նախագահի անակնկալ հայտարարությունը` Մաքսային միություն մտնելու, այնուհետեւ` ստորագրելու Եվրասիական տնտեսական միություն մտնելու պայմանագիրը, արդյոք դրա հետ կապված անհրաժեշտություն չկար` անցկացնել հանրաքվե:
ՀՀ Սահմանադրությամբ հանրապետության նախագահն իրավամբ համարվում է երկրի գլուխը:
ՀՀ հիմնական օրենքի 55-րդ հոդվածի 7-րդ կետի ուժով հանրապետության նախագահն օժտված է ներկայացուցչական ֆունկցիաներով եւ ունի բացառիկ իրավասություն` ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, կնքելու միջազգային պայմանագրեր` Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելով, ինչպես նաեւ ստորագրելով դրանց վավերագրերը: Կարծում եմ, որ ՀՀ նախագահի կողմից Մաքսային միության վերաբերյալ հայտարարությունը, այնուհետեւ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագիրն ստորագրելը համահունչ է գործող Սահմանադրությանը` երկրի հիմնական օրենքին:
Կարեւոր եմ համարում հղում կատարել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին. ՙՀայաստանի Հանրապետությունը ինքնիշխան... պետություն է՚: Ինքնիշխան բառը պետության նկատմամբ պաշտոնապես առաջին անգամ կիրառվել է ֆրանսիացի ականավոր գործիչ Ժան Բադենի կողմից, որը նշանակում է սուվերեն (անկախ):
Հատկանշական է, որ Սահմանադրության 114 հորդվածի ուժով սույն իրավանորմը փոփոխման ենթակա չէ: Այսինքն, բոլոր այն պնդումները, թե Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագիրը կնքելով` Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը` իրավաչափ չէ այնքանով, որքանով հակասելու է գործող Սահմանադրության 1-ին հոդվածի պահանջին:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, ապա երբ Հայաստանը, որպես ռազմական գլխավոր դաշնակցի, մեկ այլ միջազգային պայմանագրով կարեւորել է Ռուսաստանի Դաշնությանը, որը Եվրասիական միության հիմնադիր եւ, ըստ էության, գլխավոր երկիրն է, ապա պարտադրված է տնտեսական հարթության վրա այլ երկրների թվում եւս` պարտադիր տեսնելու Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական հարաբերությունները:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական գրասենյակի
հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
[email protected] հասցեով

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում